Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 21 Փետրվար 2024 14:09
Rate this item
(0 votes)

Երեքշաբթի, փետրւարի 13-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը մեծ շուքով նշեց Տեառնընդառաջը «Արարատ» մարզաւանում:

Ծրագիրը նւիրւած էր Հ.Մ.Արարատ.Կ.-ի 80-Ամեակին, այդ առիթով ցուցադրւեց մի շարք պատկերներ ու տեսաերիզներ անցած 80-տարիների կազմակերպութեան գործունէութիւնից։
Ծրագրին մասնակից էին Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութիւնը նաև ներկայ էին բազմաթիւ, հայրենակիցներ և նախքինի և շարքային սկաուտներ, որոնք ուրախ երաժշտութեան ներքոյ և ստեղծւած տօնային մթնոլորտում վայելեցին խնջոյքը։

Օրհնւած կրակը բերւել էր Ս.Սարգիս եկեղեցուց, որը հետևելով կրակավառութեան հին աւանդութեանը, բոցավառւեց խարոյկը։
Մասնակիցները վայելեցին նաև աւանդական տնային ուտելիքներ։
Բոլորը բարձր տրամադրութեամբ և խանդավառութեամբ մինչ ուշ գիշեր նշեցին Տեառնընդառաջը՝ Տիրոջ ընծայումը սուրբ տաճարին։