Արենուշների հատւածի թիւ 2 խումբը մարտի 8 -ին աշխատանքը սկսեց մարզանքով և մրցախաղով։
Ապա աշխատանքը շարունակւեց ինքնաշարժի անիւների փոփոխութեան գործնական դասարանով, որի դասատուն էր՝ ոչ շարքային սկաուտ Քրիստ Յակոբեանը:
Դասարանից յետոյ արենուշները նշեցին Միջինքը և անցկացրին օրւայ երկրորդ դասարանը Կողմնորոշման նիւթով որի դասատուն էր՝ Վ.Ա. Վաչէ Թորոսեանը :
Օրւայ վերջում փակման արարողութեանը կատարւեց մի շարք փոխանցումներ, որի արդիւնքում Կրտսերների հատւածի թիւ 1 խմբից 2 սկաուտ փոխանցւեցին Արենուշների հատւածի թիւ 2 խումբ: