Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 07 Մայիս 2024 12:52
Rate this item
(0 votes)

2024 թ.-ի ապրիլի 30֊ից մայիսի 4֊ը կայացաւ Հ.Մ. «Արարատ»Կ.֊ի Սկաուտական միութեան չորսօրեայ Աստիճանաւորական բանակումը Շիրազ քաղաքում, որը նւիրւած էր Կազմակերպութեան 80- ամեակին։
Բանակումի նպատակն էր սկաուտներին ծանօթացնել կազմակերպութեան Շիրազ մասնաճիւղի գործընթացի հետ, Շիրազում անդրադառնալ Հ.Մ.Ա.Կ.֊ի 80 ամեակին և տօնական ոգի ներշնչել Շիրազի մասնաճիւղին և հայկական համայնքին։
Սկաուտները բանակումի ընթացքում ծանօթացան Շիրազ քաղաքի հարուստ պատմութեան հետ այցելելով տարբեր տեսավայրեր ինչպէս՝ Հայկական եկեղեցի, Նարենջեսթան, Հաֆեզիէ, Բազար Վաքիլ, Թախթ Ջամշիդ և այլն։
Բանակումն իր նպատակին ծառայելուն ընդառաջ մայիսի 2֊ին մեծ սիրով ու ոգևորութեամբ հիւրընկալեցին Շիրազի համայնքին։ Խրախճանք երեկոյի ընթացքում Սկաուտները բացատրեցին Հ.Մ.Ա.Կ.֊ի միութիւնների և կազմերի գործընթացը, նաև ընկեր Արաքս Յարութունեանի միջոցով ծանօթացան Շիրազ մասնաճիւղի հետաքրքիր պատմութեան և անցեալի հետ։ Աւարտին յուշանւէրների փոխանակում եղաւ։ Սկաուտական միութիւնը ցանկութիւն ունենալով յաւերժացնել կազմակերպութեան 80-ամեակը Շիրազի Արարատականների մօտ, նոյն առիթով փոքրիկ նւէրներ փոխանցեց ներկաներին։
Սկաուտները մեծ գոհունակութեամբ և դրական տպաւորութիւններով վերադարձին Թեհրան բերելով շա՜տ լաւ յուշեր։