Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի Կրտսերների բաժանմունքը կազմակերպել էր ուրախ դաշտահանդէս նւիրւած «Երեխաների իրաւունքների պաշտպանութեան օրւան»։ Բաժանմունքի անդամները իրենց պատասխանատուների և ծնողների հետ միասին մեկնեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Գեարդաբադ մասնաճիւղ, որտեղ մի ամբողջ օր անցկացրին ուրախ երգ ու պարով, խաղերով և զանազան դասարաններով։