Հրատարակութիւն

PDF

Միջվարչական հանդիպում Հ.Մ.Նայիրի Միութեան յարկի տակ

Rate this item
(2 votes)

 

    Միջմիութիւնների հանդիպումների շարանում, կիրակի  հոկտ.-ի 13-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Հ.Մ.Սարդարապատ  Մ., Հ.Մ.Սիփան Մ., Հ.ՈՒՍ.Չհարմահալ Մ., Հ.Մ.Արարատ Կ., Միութիւնների վարչութիւնները հիւրընկալւեցին Նայիրի միութեան յարկի տակ:

 

    Հանդիպման սկզբում վարչական ընկերները այցելեցին Նայիրի միութեան համալիրի   անաւարտ շէնքը, այնուհետև Նայիրի միութեան  նախագահ ընկ. Ալֆրէդ  Քէշիշեանը ողջունելով վարչական ընկերների ներկայութիւնը, հիմնաւորեց այն որ՝ արդէն աւանդոյթ դարձած այս գեղեցիկ մտայղացումը որի սկիզբը դրւեց  Հայ մշակութային Արարատ կազմակերպութեան կողմից, առիթ է հանդիսանում որպէսզի միութիւնների վարչութիւնները հանդիպեն միմեանց  և շփւեն  համագործակցութեան աշխատանքներ մշակելու նպատակով,նա յոյս յայտնեց որ շրջանների ու   վարչութիւնների փոփոխութիւններով, նոյնպէս կը շարունակւի հանդիպումները և էլ աւելի կամրապնդւի միմեանց միջև սերտ յարաբերութիւնները:

    Ընկ. Ալֆրէդը  մատնանշեց որ՝ վարչութիւնը բանակցութիւնների ընթացքում է և յոյսով   է  համալիրի  կառուցման հարցով  կը կարողանան  նպաստներ ստանալ, որպէսզի շինարարական աշխատանքը  հասնի իր աւարտին, ու նաև տեղեկացրեց  որ  ներկայ վարչութեան գործունէութեան շրջանը  հասել է իր աւարտին և  միութիւնը  մօտ օրերիս ունենալու է Պատգամաւորական ժողով:

    Այնուհետև առիթը տրւեց միութիւնների նախագահներին զեկուցելու իրենց անցեալ ու ներկայ  ամիսների աշխատանքի ընթացքը, ապա միմեանց հետ համագործակցելու և թիկունք հանդիսանալու բարեմախտութիւններ յայտնեցին:

    Ներկաները ջերմ մթնոլորտում հիւրընկալւեցին Նայիրի միութեան հարազատ յարկի տակ: