Յանձնախումբը կեանքի կոչւելուն պէս նախ ուսումնասիրել է 60-ամեակի զեկուցագիրը ապա օգտւելու համար ընկերների փորձառութիւնից, հանդիպում է կազմակերպել 60-ամեակի յոբելենական յանձնախմբի անդամների հետ։ Այնուհետև առանձնաբար հանդիպել է կազմակերպութեան բոլոր Միութիւնների վարչութիւնների ու նաև կենտրոնատեղիների վարիչ մարմինների ու «Հանրութեան հետ կապ»–ի հետ, ուր տեղի են ունեցել խորհրդակցութիւններ ծրագրւելիք աշխատանքների մասին։