Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 02 Նոյեմբեր 2013 13:38

Հ.Մ.Ա.Կ.-ի 70 Ամեակի Կոչ

Rate this item
(1 Vote)

    2014 թւին լրանում է Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրութեան եւ գործունէութեան 70-ամեակը։

    70 երկար տարիներ՝ տասնեակ հազարաւոր պատանիներ ու երիտասարդներ անդամկցել են Հ.Մ.Ա.Կ.-ին եւ մասնակցելով սկաուտական, մարզական կամ արւեստից աշխատանքներին թրծւել են հաւաքական կեանքում, կապւել հայկական մշակոյթին, ապրել ու տագնապել ազգային մտահոգութիւններով եւ իրենց լուման են ներդրել ազգապահպանման նւիրական գործին: Նրանցից շատերը՝  արդէն  պատկառելի  տարիքում  նոյնիսկ,  դեռ շարունակում  են Երեցների  Միութեան  անդամակցելով՝  օժանդակել  իրենց սիրելի կազմակերպութեան վերելքին, իսկ շատ աւելի մեծ թւով անդամներ, Հ.Մ.Ա.Կ.ի մէջ ստացած  դաստիարակութեամբ  ու փորձառութեամբ,  այսօր  աշխարհի տարբեր  անկիւններում  շարունակում  են նոյն  ոգով օգտակար  հանդիսանալ ազգային կեանքին՝ տարբեր ասպարեզներում։

    Մեծ է ու անուրանալի Հ.Մ.Ա.Կ.-ի գործունէութեան ազդեցութիւնը իրանահայ կեանքում յատկապէս, առանց որի անհնար է պատկերացնել համայնքի կենսունակութիւնը։

    Ամեակները յարմար առիթներ են վերյիշելով ու գնահատելով անցածը, նոր աւիւնով շարունակելու գործը՝ սերունդներին փոխանցելով նախնիների աւանդը։

    Յարգելի հայրենակիցներ, այսու յայտնում ենք, որ բարձր հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսեանի, կազմակերպութիւնս որոշում ունի 2014 թւին պատշաճօրէն տարբեր ձեռնարկներով նշելու իր հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեակը։

    Առ այդ կոչ ենք ուղղում՝ ի սփիւռք եւ ի Հայաստան, մարզամշակութային եւ հասարակական միութիւն-հաստատութիւններին, «Արարատ»-ի անդամներին ու ցանկացողներին արձագանքելով այս կոչին՝ իրենց ուղերձները  մինչե 2014-ի փետրւարի 28-ը գրաւոր կերպով  յղել Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեակի յոբելենական գործադիր յանձնախմբին։

        Հեռախօս՝                 (0098-21) 88030224-7

        Հեռապատճէն՝          (0098-21) 88032641

        E-Mail։                      Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

        Web page։                www.araratorg.org

        Հասցէ՝                     ایران – تهران 19667 – میدان ونک – خیابان ونک – خیابان آرارات – ورزشگاه آرارات

                                       Armenian Cultural ARARAT Organization

                                       Ararat Sport Club։ Ararat ave., Vanak sq., 19667 Tehran

 

    • Արտասահմանեան մամուլից խնդրում ենք արտատպել սոյն կոչը։

 

Last modified on Երեքշաբթի, 12 Նոյեմբեր 2013 10:51