Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութիւնը Սիփան Միութեան յարկի տակ

Rate this item
(2 votes)

 

 

 

 

    Կենտրոնական վարչութեան տարեկան ծրագրերի շարքում է՝  համայնքի միութիւնների հետ հանդիպումներ ունենալը:

 

 

    Կիրակի նոյեմբերի 10-ի, երեկոյեան ժամը 7:30-ին կենտրոնական վարչութեան ընկերները հիւրնկալւեցին Հայ մշակութային Սիփան միութեան յարկի տակ:

    Պաշտօնական հանդիպումից առաջ  ընկերները միասնաբար  այցելեցին միութեան բասկետբոլի մարզասրահը, որտեղ մարզիկ- մարզիկուհիները զբաղւած էին մարզական փորձերով, այնուհետև բոլորը միասին այցելեցին մարմանմարզութեան մարզասրահը, որտեղ անձնական և խմբերի մարմնամարզութեան փորձերը կատարւում  էին մարզիչի միջոցով:

    Նիստը  բացեց Սիփան միութեան նախագահ՝ ընկ. Սարօ Մկրտիչեանը , նա ողջոյնի և բարի գալստեան   խօսք ուղեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեանը, ու գնահատեց  իրենց գեղեցիկ մտայղացումը ուր առիթ է ստեղծւել երկու վարչութիւնների  միասնական հանդիպմանը  Սիփան միութեան  յարկի տակ:

    Ապա կազմակերպութեանս նախագահ՝ ընկ. Համլետ խալոյեանը արտայատւեց՝  արդէն կենտրոնական վարչութեան մօտ ձև է դարձել շրջանի ընթացքին իր շարան ծրագրերի շարքում հանդիպում ունենալ քոյր միութիւնների վարչութիւնների հետ, որտեղ հնարաւոր է լինում միմեանց  դժւարութիւնները,  մտահոգութիւնները լսելու հնարաւորինս փարատելու, ինչու չէ նաև  վարչութիւնների մօտ եղած առաջարկները  միասնաբար քննելու և գործադրելու:

    Այնուհետև երկու վարչական կազմերի անհատները աշխատանքային բնագաւառում փորձեցին մանրամասնօրէն  փոխանցել իրենց անցեալ և ապագայ աշխատանքները, որտեղ բոլորը մօտկից ծանօթացան երկու միութիւնների դժւարութիւնների,  մտահոգութիւնների, ինչու չէ նաև  ձեռք բերւած փորձարութիւնների և  յառաջիկայ  գործադրւելիք առաջարկների հետ:

    Հարկ է նշել որ Սիփան միութիւնը բոլորում է իր  50-ամեայ ծաւալուն գործունէութիւնը , Սասուն քաղաքամասում: Պատիւ բոլոր վարչական ընկերներին որ այս երկար տարիների ընթացքում աշխատել են կանգուն պահել միութեան հիմնասիւները հայապահպանման նպատակով :

    Շնորհաւորում ենք Սիփան միութեան 50-ամեայ գործունէութեան կապակցութեամբ, յաջողութիւն ենք մաղթում ապագայ աշխատանքներում, և ցանկանում որ միութիւնը իր յոբելենական տօնակատարութիւնները մեծ շուքով տօնի :

    Պաշտօնական բաժինը աւարտւելով  բոլորը հիւրասիրւեցին ջերմ մթնոլորտում ուր տեղի ունեցաւ մտքերի փոխանակութիւն: