Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութեան հանդիպումը «ՀՈՒՍԿ» հաստատութեան Հայ Դատի յանձնախմբի հետ

Rate this item
(0 votes)

 

 

 

   Կենտրոնական վարչութեան հանդիպումը «ՀՈՒՍԿ» հաստատութեան Հայ Դատի յանձնախմբի հետ

Կենտրոնական վարչութիւնը իր շարան հանդիպումների ծրագրում նոյեմբերի 11-ին, երեկոյեան ժամը 7:30-ին «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց «ՀՈՒՍԿ» հաստատութեան Հայ Դատի յանձնախմբին:

 

   Կազմակերպութեանս նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը ողջունեց եւ բարիգալստեան խօսք ուղեց ընկերներին, նշելով որ, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութիւնը արդէն երկու շրջան է, որ կանոնաւոր կերպով ծրագրում եւ հերթական հանդիպումներ է ունենում համայնքիս քոյր միութիւնների հետ, կարեւորելով այն հիմնական մօտեցումը, որ հանդիպումների եւ շփումների միջոցով հնարաւորութիւն  է ստեղծւում ծանօթանալու միմեանց յուզող հարցերի հետ, նաեւ տրւում է առաջարկներ, որի արդիւնքում մշակւում է ապագայ համագործակցութիւնների  ծրագրերը:

   Ապա առիթ տրւեց երկու մարմինների աշխատանքի բնագաւառները ներկայացնելու, Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ ընկ. Յովսէփ Աւետեանը ներկայացրեց Հայ Դատի ուղղութեամբ անցեալ և ապագայ աշխատանքները ու նաեւ տեղեկացրեց, որ  «Պայման» եռամսեայ պարբերականի  հրատարակման համար խիստ եւ հետեւողական աշխատանք է տարւում, որի խմբագրական կազմը գլխաւորում է ընկ. Արմինէ Առաքելեանը:

   Սոյն հանդիպման կարեւորագոյն մտահոգութիւններից էր ներկայ երիտասարդութեան ներգրաւելու հարցը միութիւններում եւ իրենց հաղորդակից դարձնելու համայնքում Հայ Դատի ուղղութեամբ տարւող աշխատանքներին:

   Հանդիպումը դրական աւարտւեց, եղան մի շարք առաջարկութիւններ համագործակցելու համար, իսկ վերջում ջերմ մթնոլորդում տեղի ունեցաւ ընդունելութիւն: