Հ. Մ. Ա. Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան նախաձեռնութեամբ երկուշաբթի նոյեմբերի 4-ին «Արարատ» կենտրոնատեղիի «Յակոբ Կարապենց» սրահում կազմակերպւել էր թէյասեղան ՝ միութեան «Արարատ» երգչախմբի սոյն թւականի սեպտեմբերի 26 -ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում «Կոմիտաս» վարդապետի անւան փառատօնին մասնակցելու և յաջողութիւններ գրանցելու պատւին:
Մտերմիկ հաւաքի ընթացքում, նախ Արւեստից միութեան երգչախմբի յանձնախմբի անդամուհի՝ ընկ. Արմինէ Ջորջեանը իր շնորհակալական խօսքերն ուղղեց Կենտրոնական վարչութեան ,որ ինչպէս միշտ օժանդակեց բոլոր մասնակիցներին , մեծանուն «Կոմիտաս»-ի անզուգական երգերը հնչեցնելու հայրենիքի լաւագոյն դահլիճներում, ապա Արւեստից միութեան վարչութեանը, որ ոչ մի ճիգ ու ջանք չխնայեց խումբը փառատօնին պատշաճ մասնակցելու համար:
Յանձնախմբի խօսքից յետոյ ընկ. Ռուբինա Գալստեանը կենտրոնական վարչութեան անունից իր ջերմ շնորհաւորանքներն ու խրախուսական խօսքերն ուղղեց խմբի ղեկավար՝ օր. Արաքս Խաչատրեանին և երգչախմբի բոլոր անդամներին, որոնք շատ կարճ ժամանակում կարողացան խումբը պատրաստել՝ փառատօնին մասնակցելու համար:
Վերջում Արւեստից միութեան փոխնախագահ՝ ընկ. Վահագն Ազիզեանը իր երախտիքն յայտնեց խմբի ղեկավարին և անդամներին, որոնք ջերմեռանդօրէն մաս կազմեցին Հայաստանում կայացող փառատօնին, Հայաստանի և սփիւռքի միւս խմբերի կողքին: Խումբը մի անգամ ևս պատւով կարողացաւ « Արարատ» կազմակերպութեան անունը հնչեցնել հայրենիքիում: Նա յայտնեց իր ջերմագին շնորհակալութիւնը կենտրոնական վարչութեան, որ ինչպէս միշտ Արւեստից միութեան վարչութեան կողքին կանգնեց այս ծրագիրը ի մի բերերլու համար նաև յանձնախմբի անդամներ՝ ընկ. Արմինէ Ջորջեանին և Իննա Ասլանեանին, որ վարչութեան կողքին, իրենց լաւագոյն ներդրումն են ունեցել, օր. Արաքսին և երգչախմբին սատար կանգնելու գործում: