Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 30 Նոյեմբեր 2013 15:57
Rate this item
(0 votes)

ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

 

   2013 թւականին Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ Գիտութեան նախարարութիւնը կազմակերպեց համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցոյթ-փառատօն՝ «Հայկականլեռնաշխարհիցծնւածոգին» խորագրով, որին մասնակցութիւն ունեցան նաև Կազմակերպութեանս «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան դասընթացների սաները՝ 15 աշխատանքներով, տկն. Արմինէ Վարդանեանի դասաւանդութեամբ:

 

   Ուրախութեամբ յայտնում ենք, որ ներկայացւած նկարչութիւններից 3-ը՝ Մեղրի Սարխուշեանի, Անի Յովսէփեանի եւ Ալէ Խալոյեանի աշխատանքները մասնագիտական յանձնաժողովի կողմից ընտրւել են լաւագոյնների շարանում:

   Սոյն թւականի նոյեմբերի 15-ին Երեւանի Ժամանակակից արւեստի թանգարանում, բացումը կատարւեց մրցույթ-փառատօնի ցուցահանդէսի:

   Մեր երեք փոքրիկ նկարիչների աշխատանքները, ի շարս ընտրւած բոլոր աշխատանքների, տեղադրւած են նաեւ Facebook-ի National Center of Aesthetics էջում: Սոյն աշխատանքները «like» անելով, քւէարկենք նրանց օգտին եւ օգնենք նրանց, որպէսզի առաւել յաջողութիւններ արձանագրեն այս մրցոյթում, որը ի դէպ մեծ պարծանք է թէ՛ կազմակերպութեան եւ թէ՛ իրանահայութեան համար:

 

Մեղրի Սարխուշյան, 11տ.
"Հայկական գանձերը"
Հայ մշակութային Արարատ կազմակերպություն
Իրան, Թեհրան

https://www.facebook.com/photo.php?fbid=548469055239265&set=a.548415548577949.1073741825.147627248656783&type=3&src=https%3A%2F%2Fscontent-a-lga.xx.fbcdn.net%2Fhphotos-ash3%2F1469890_548469055239265_2109774880_n.jpg&size=671%2C960

 

 Անի Հովսեփյան, 11տ.

"Հայկական լեռնաշխարհից ծնված պար"
Հայ մշակութային Արարատ կազմակերպություն
Իրան, Թեհրան

https://www.facebook.com/photo.php?fbid=548468761905961&set=a.548415548577949.1073741825.147627248656783&type=3&src=https%3A%2F%2Fscontent-a-lga.xx.fbcdn.net%2Fhphotos-prn2%2F1422609_548468761905961_1213650018_n.jpg&size=960%2C680

 

Ալե Խալոյան, 11տ.

"Մեր եկեղեցին"
Հայ մշակութային Արարատ կազմակերպություն
Իրան, Թեհրան

 https://www.facebook.com/photo.php?fbid=548469335239237&set=a.548415548577949.1073741825.147627248656783&type=3&theater

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.