Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 14 Դեկտեմբեր 2013 11:22
Rate this item
(1 Vote)

      ՀԱՅ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ԵՐԵԿՈՅ « ԿՈՄԻՏԱՍ » ՍՐԱՀՈՒՄ

     Թւականիս 12 և 13 դեկտեմբերին տարիներ դադարից յետոյ  Հ.Մ.Ա.Կ.-ի «Արւեստից» միութեան նախաձեռնութեամբ  Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում մի անգամ ևս  հնչեց  «Հայ էստրադային մեղեդիներ»: Ծրագրի հեղինակն էր միութենական ընկեր Արմէն Ասատրեանը, ում ջանքերի շնորհիւ շուրջ չորս ամսւայ ընթացքում կազմւեց   էստրադային նւագախումբ իրանահայ լաւագոյն երաժիշտներից, որոնք իրենց օրինապահ և կարգապահ փորձերի հետևանքով կարողացան բեմ հանել Հայ էստրադային գեղեցիկ երգերի շարան:

     Երգացանկը  հիմնականում կազմւած  էր Իրանահայ բանաստեղծների և երաժիշտների ստեղծագործութիւններից:

     Աչքի էին ընկնում մանաւանդ երիտասարդ մասնակիցների ներկայութիւնը փորձառու և մասնագէտ երաժիշտների կողքին , որոնք մեծ յոյս ու եռանդ էին պարգևում հիացմունքով լցւած երաժշտասէր հանդիսատեսին: 

      Հարկ է նշել որ ծրագրի հաղորդավարն է եղել ընկեր Վահագն Ազիզեանը որը ծրագրի ընթացքին ներկայացրել է երգերի հեղինակը ու երգչին:

      Ուժ ու կորով ենք ցանկանում« Արարատ » էստրադային նւագախմբին, դալար ճանապարհ մաղթելով նրանց յառաջիկայ ելոյթներում: