Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 20 Հունվար 2014 16:36
Rate this item
(0 votes)

«Արմէն Մարտիրոսեանը Իրանի տեկւանդոյի սարքաւորումների առաջին նորարարն էր»

Մայրաքաղաքի տեկւանդոյի վաստակաւորների ջերմ և սրտագին յուշատօնը՝

վարպետ հանգուցեալ Արմէն Մարտիրոսեանի յիշատակին

           

    2013 թ.-ի ուրբաթ հոկտեմբերի 18-ին Հ.Մ.«Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ Թեհրան նահանգի տեկւանդոյի վետերանների  համախմբումը՝ մեծարելու համար մայեստրօ Արմէն Մարտիրոսեանի յիշատակը:

   Միաժամանակ տեղի ունեցաւ ‏«Հանմադանգ»-ի ազատ մրցութիւնները, որին ներկայ էին տեկւանդոյի ֆեդերացիայի օգնական՝ պրն. Զոլղադրին, Թեհրան նահանգի տեկւանդոյի պատասխանատուները պարոնայք՝ Բիժան Խորասանին, Համիդ Քոլջին և Մոջթաբա Նազմդէհը:

    Ծրագրի սկզբում Թեհրանի նահանգի տեկւանդոյի օգնական՝ Բիժան Խորասանին, բարի գալստեան խօսք ուղելով բոլոր վետերանների, յայտնեց թէ այսօր իր համար շատ սիրելի և յիշարժան օր է, քանի որ այս ասպարէզի մեծ մարդկանց կողքին մեծարեցինք մեծ վարպետ՝ մայեստրօ Արմէն Մարտիրոսեանին և յիշեցինք տեկւանդոյի մեծ վարպետին:

    Այնուհետև մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ վարպետի յիշատակը յարգելուց յետոյ, տեկւանդոյի վետերանների կոմիտէի նախագահը բոլոր ներկաներից ուզեց՝ որ որևէ յուշ կամ խօսք արտայայտւեն Արմէն Մարտիրոսեանի մասին:

    Էսմայիլ Ազարփադն ասաց.- Արմէն Մարտիրոսեանը տեկւանդոյի մեծ ընտանիքի անդամներից էր, որ այս ռազմարւեստի զարգացման համար շատ նեղութիւններ է կրել: Նա Իրանում, տեկւանդոյի սարքաւորումերի առաջին արտադրող էր:

   Նա իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց.- 1372 թւականին, Սարի քաղաքում կայացող երկրի ախոյեանական մրցութիւնների ընթացքում, ես գնահատանքի արժանացայ և իմ վզին ծաղկէ օղակ կախեցին, իսկ ես այդ հանեցի և իմ վաղեմի ընկերոջ տարիների ջանքերը յարգելու համար իրեն նւիրեցի: Ես երբեք չեմ մոռանում Արմէնին և նրա գեղեցիկ ժպիտ: Յիշատակը թող մնայ առյաւէտ և հոգին լուսաւորւի:

    Սոլէյման Ալի Նասաբը, որ համախմբման յատուկ հիւրն էր ասաց.- ինձ համար պարծանք է ձեզ հետ և ձեր հաւաքում գտնւելը: Արմէնը սիրելի էր մեզ համար. Նրա անհատականութիւնը ապացուցւել է ինձ, և համոզւած եմ, որ նա մի կատարեալ մարդ էր նրա անարատութիւնը, անկեղծութիւնը և յարգանքը մեծերի նկատմամբ՝ անմոռանալի է, ինչպէս նաև գեղեցիկ ժպիտը, որ նրա իւրայատկութիւններից էր:

   Վերջինս տարիներ երկրից հեռու գտնւելուց յետոյ, Իրան էր վերադարձել և սա ամենայարմար առիթն էր իր ընկերներին հանդիպելու համար:

   Պրն. Քազէմ Ռէզային ևս խօսք առնելով ասաց.- Ես և Արմէնը ամբողջ մրցութիւններում միմեանց կողքին ենք եղել, և շատ ուրախ և յիշարժան օրեր ենք անց կացրել մարզիչ և իրաւարար լինելու ժամանակաշրջանում:

  Նա աւելացրեց.- Արմէնը շատ աշխատունակ և տոկուն մարդ էր, երբեք չէր գանգատւում ոչնչից և հաճոյք էր ստանում իր կեանքի իւրաքանչիւր վայրկեանից: Ես նրանից հեզութիւն և համեստութիւն սովորեցի:

    Ֆեդերացիայի օգնական՝ Ղոլամհոսէյն Զոլղադրին ևս ասաց.- տեկւանդոն և դրա գործածութիւնը միջազգային մրցութիւններում և աշխարհի բոլոր ծայրամասերում և որևէ ժամանակ, մէկ անհատի սեփականութիւնը չի եղել, այլ դա մի հաւաքական գործ է: Այսօրւայ տեկւանդոն պարտական է մեր մեծերին և վետերանների:

    Նա իր խօսքի շարունակութեամբ ասաց.- Պարծենում եմ, որ այսօր Իրանի տեկւանդոն աշխարհում իր իւրայատուկ վարկն ունի և գոյնզգոյն մեդալիոնների շնորհումը և ախոյեանական պատւանդանների վրայ կանգնելը, Ասիական, համաշխարհային և ողիմպիականի շրջանակներում, լաւագոյն կերպարով վկայում են դա:

   Վերջում գնահատւեցին երկրի վետերանների ըստ հետևեալի՝ Ազարփադ, Ալինասաբ, Ռէզայի, Ֆալլահ, Նազմդէհ, Ռուբէն Շահվերդեան, Աղիղի, Խոդամորադի, Ասբաղի, Արբաբի, Քոլջի, Ռէզայի և Մալէքին:

      Համլետը Հ.Մ.Ա.Կ.-ի տեկւանդոյի ներկայի մարզիչ և պատասխանատուն է:

      Յաջողութիւն և նորանոր վերելքներ ենք մաղթում մեր մարզիկներին:

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւն