Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 21 Հունվար 2014 17:06

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով (Յօդւած 2, 2014.01.21)

Rate this item
(0 votes)

 

 

 

 

ԱՄԵԱԿ - 70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

ԱՄԵԱԿ - 70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով
 

1944 թւականի օգոստոսի 16-ին գումարւել է Ա Ընդհ. ժողովը, որն ընտրել է անդրանիկ վարչութիւնը՝ հետեւեալ կազմով.
Նախագահ՝ Յակոբ Կարապետեան (Կարապենց)
Քարտուղար՝ Վարդան Պետրոսեան
Գանձապահ՝ Ռուզաս Խոյլեան

Առաջին նստաշրջան 1944 օգոստոսի 16 - 1945 հոկտեմբերի 31

* 1944 թւականի օգոստոսի 16-ին գումարւել է Ա Ընդհ. ժողովը, որն ընտրել է անդրանիկ վարչութիւնը՝ հետեւեալ կազմով.
Նախագահ՝ Յակոբ Կարապետեան (Կարապենց)
Քարտուղար՝ Վարդան Պետրոսեան
Գանձապահ՝ Ռուզաս Խոյլեան
Գուրգէն Ասատրեան
Սեպուհ Յովհաննիսեան
Հրանտիկ Բեգլարեան
Նորայր Պահլաւունի
140120d03a

* Նկատի առնելով, որ միութեան վարձած մէկսենեականոց գրասենեակը՝ Հաֆէզ պողոտայում, այլեւս անբաւարար էր օր-օրի ծաւալւող աշխատանքների համար, վարչութիւնը յաջողել է վարձել երեքսենեականոց մի շէնք՝ 30 Թիր պողոտայում (նախկին Ղաւամ Սալթանէ), ուր կենտրոնացել են վարչական, խմբագրական եւ բաժանմունքների գրասենեակները, ինչպէս նաեւ գրադարան-ընթերցարանը։ 1945-ի մարտի 31-ին մեծ խանդավառութեամբ կատարւել է կենտրոնատեղիի բացումը։
* Միութիւնն օժտւած է եղել սեփական գրադարանով, որն ունեցել է 1188 հատոր հայերէն եւ 53 հատոր այլ լեզուներով գրքեր։

140120d03b

* Վարչութիւնը խմբագրական կազմի միջոցով, որպէս օրգան, ձեռնարկել է «Գարուն» անունով մի ամսագրի հրատարակման, որից լոյս է տեսել երկու համար։
140120d03c* Միութիւնն ունեցել է 350 անդամ, չորս բաժանմունք՝ երաժշտական, գրական, թատերական եւ մարզական՝ բասկետբոլի, վալիբոլի, բռնցքամարտի, ծանրամարտի եւ ֆուտբոլի հատւածներով։ Փորձնական շրջան անցկացնող 12-16 տարիք ունեցողներից կազմել են օժանդակ խումբ, որն ունեցել է հայոց պատմութեան, աշխարհագրութեան եւ զանազան գիտելիքների դասընթացներ։
* Ուշագրաւ ձեռնարկներից են եղել երաժշտական ձեռնարկներ՝ Թեհրանի ձայնասփիւռից։
* Երկրի Մարմնակրթական հաստատութեան կազմակերպած բռնցքամարտի մրցութիւններում Սերոժ Սաֆարեանը եւ Արտաշէս Սագինեանը առաջին, իսկ Սեւակ Սագինեանը եւ Դորիկ Մինասեանը երկրորդ են հանդիսացել, խումբը միասնաբար գրաւել է երկրորդ տեղը։ Նոյն հաստատութեան կազմակերպած ախոյեանական մրցութիւններում միութեան ծանրամարտի խմբի անդամներ՝ Լեւոն Քուրքչեանը եւ Դաւիթ Վարդանեանը շահել են առաջնութիւնը, առաջինը՝ միջին, իսկ երկրորդը՝ ծանր քաշում։