Հրատարակութիւն

PDF

Հայկական մշակութային կեանքը մեծ կորուստ ունեցաւ

Rate this item
(0 votes)

Հայկական մշակութային կեանքը մեծ կորուստ ունեցաւ

 

2014 թւականի յունւարի 11-ին, Հայկական մշակութային կեանքը մեծ կորուստ ունեցաւ:

Վաղահաս մահը, մեզանից առյաւէտ խլեց Կազմակերպութեանս Սկաուտական միութիւնում հասակ նետած,  անւանի դիրիժոր, երաժշտագէտ, միջազգային տարբեր մրցանակների դափնեկիր, Հ.Հ. արւեստի վաստակաւոր գործիչ՝ ԱՐԱՄ ՂԱՐԱԲԷԳԵԱՆ-ին, խոր վիշտ պատճառելով մեր մեծ ընտանիքի անդամներին եւ բոլոր նրանց ովքեր ճանաչում էին իրեն եւ իր արւեստը:

Արամ Ղարաբէգեանը ծնւել էր 1955 թւականին Թեհրանում: Նա՝ որդին էր Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր, ազգային-հասարակական գործիչ եւ Կենտրոնական վարչութեան երբեմնի նախագահ՝ հանգուցեալ Վաչիկ Ղարաբէգեանի:

Արամ Ղարաբէգեան երաժշտական կրթութիւնը ստացել էր Բոստոնի “ New England”  կոնսերւատորիայում, որից յետոյ ուսումը շարունակել էր Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արւեստ էր սովորել Ֆրանկօ Ֆերարային մօտ: Գերմանիայում եղել էր հանրայայտ Ս. Չելիբիդակէի ուսանողը: Սովորել էր նաեւ Ջ. Դրուգմանի եւ Լ. Բերնշտայնի մօտ:

Եղել էր Հայաստանի պետական Կամերային նւագախմբի ղեկավարն ու դիրիժորը:

1983 թւականին հիմնել էր Բոստոնի «ՍինՖոնովա» նւագախումբը, որը ղեկավարել էր մինչեւ 1991 թւականը:

Աշխատել էր Կիեւի ռադիօ եւ հեռուստատեսութեան սիմֆոնիկ նւագախմբի հետ, ղեկավարել էր Ուկրայինայի ազգային սիմֆոնիկ նւագախումբն ու Օպերային եւ բալետի թատրոնը եւ Ուկրայինայի մշակոյթի նախարարը դիրիժորին նշանակել էր իր գլխաւոր խորհրդական:

Տարբեր երկրներում, որպէս հրաւիրւած դիրիժոր աշխատել էր նոյն երկրների նւագախմբերի հետ:

Երաժշտական աշխարհը կորցրեց վաստակաւոր մի գործիչª որի բացակայութիւնը դեռ երկար կը զգացւի ամենուր:

Ցաւակցում ենք Արամ Ղարաբէգեանի ընտանիքին ու անմիջականներին եւ նրա արւեստը ճանաչող արւեստագէտ-արւեստասէրներին: