Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 23 Հունվար 2014 11:22

Արարատի 70 ամեակը նշւում է Հայաստանում

Rate this item
(2 votes)

Արարատի 70 ամեակը նշւում է Հայաստանում

 

Հայաստանում բնակւող «Արարատականներ»-ի թիւը անցնում է 160-ը, որոնք ի մի գալով որոշել են նշել հարազատ կազմակերպութեան 70-ամեակը: Այդ նպատակով կազմւած յանձնախումբը, որոնց անդամներն են՝ Արմինէ Մանուկեանը, Սանդրա Վարդանեանը Վարդան Իսախանեանը և Ռոմիկ Դանիէլեանը, արդէն կազմել է մի շարք ծրագրեր և  ներգրաւելով բազմաթիւ ընկերների, կեանքի է կոչել համապատասխան ենթայանձնախմբեր:

Մինչ այժմ նախատեսւած ծրագրերն են՝ 

  • Բուն Բարեկենդանի խնջոյք, որը կայանալու է Մարտի 2-ին.
  • Ծառատնկութիւն՝ Մարտ կամ Ապրիլ ամսին.
  • Յուլիս 4-ին՝ կազմակերպութեան բուն տարեդարձի օրը, զբօսանք (փիքնիք)՝ բոլոր  «Արարատականներ»-ի մասնակցութեամբ:
  • Հինգ օրեայ աւտօ-արշաւ՝ Սեպտեմբեր ամսի սկզբին, Հայաստանում եւ Արցախում: