Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 03 Փետրվար 2014 18:09

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով (Յօդւած 4, 2014.02.03)

Rate this item
(0 votes)

* 1946 թ. նոյեմբերին ընտրւած վարչութիւնը իր կազմի անդամների իրարայաջորդ հրաժարականների հետեւանքով՝ երկար կեանք չի ունեցել եւ ստիպւած է եղել առաջաձգել Դ Ընդհանուր ժողովը, որը կայացել է 1947 թ. մարտին։

Երրորդ նստաշրջան 1946 նոյեմբերի 6- 1947 մարտի 5

* 1946 թ. նոյեմբերին ընտրւած վարչութիւնը իր կազմի անդամների իրարայաջորդ հրաժարականների հետեւանքով՝ երկար կեանք չի ունեցել եւ ստիպւած է եղել առաջաձգել Դ Ընդհանուր ժողովը, որը կայացել է 1947 թ. մարտին։
* Այստեղ հետաքրքրական է նշել շաբաթական ընդհանուր հանդիպումներին հրաւիրւած մտաւորականներին եւ ներկայացւած նիւթերը.
Անուշաւան Գրիգորեան՝ «Շեքսպիր եւ Համլետ»
Անդրէ Տէր-Օհանեան՝ «Պարսկահայ գաղութի պատմութիւն»
Վահէ Արծրունի՝ «Հայկական Հարցը»
Հայկ Աճեմեան՝ «Վարդանանց պատերազմի պատմականն ու վերլուծականը»
Պարսիկ մտաւորական Սոբհի՝ «Հայկական եւ պարսկական առասպելներ»
Անդրանիկ Անդրէասեան՝ «Աւետիս Ահարոնեանի կեանքն ու գործունէութիւնը»
* Տեղի է ունեցել երգչախմբի տարեկան համերգը՝ սինեմա «Դիանա»-ում։
* Միութեան անդամների թիւն է եղել 461 հոգի։

140203d03a

140203d03b

140203d03c

 

 

 

Last modified on Երկուշաբթի, 03 Փետրվար 2014 18:18