* 1946 թ. նոյեմբերին ընտրւած վարչութիւնը իր կազմի անդամների իրարայաջորդ հրաժարականների հետեւանքով՝ երկար կեանք չի ունեցել եւ ստիպւած է եղել առաջաձգել Դ Ընդհանուր ժողովը, որը կայացել է 1947 թ. մարտին։
Երրորդ նստաշրջան 1946 նոյեմբերի 6- 1947 մարտի 5
* 1946 թ. նոյեմբերին ընտրւած վարչութիւնը իր կազմի անդամների իրարայաջորդ հրաժարականների հետեւանքով՝ երկար կեանք չի ունեցել եւ ստիպւած է եղել առաջաձգել Դ Ընդհանուր ժողովը, որը կայացել է 1947 թ. մարտին։
* Այստեղ հետաքրքրական է նշել շաբաթական ընդհանուր հանդիպումներին հրաւիրւած մտաւորականներին եւ ներկայացւած նիւթերը.
Անուշաւան Գրիգորեան՝ «Շեքսպիր եւ Համլետ»
Անդրէ Տէր-Օհանեան՝ «Պարսկահայ գաղութի պատմութիւն»
Վահէ Արծրունի՝ «Հայկական Հարցը»
Հայկ Աճեմեան՝ «Վարդանանց պատերազմի պատմականն ու վերլուծականը»
Պարսիկ մտաւորական Սոբհի՝ «Հայկական եւ պարսկական առասպելներ»
Անդրանիկ Անդրէասեան՝ «Աւետիս Ահարոնեանի կեանքն ու գործունէութիւնը»
* Տեղի է ունեցել երգչախմբի տարեկան համերգը՝ սինեմա «Դիանա»-ում։
* Միութեան անդամների թիւն է եղել 461 հոգի։