Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 03 Փետրվար 2014 18:15

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով (Յօդւած 3, 2014.01.27)

Rate this item
(0 votes)

 

 

 

Երկրորդ նստաշրջան
1945 նոյեմբերի1 - 1946 նոյեմբերի 1

* Վարչութեան առաջարկով 1946-ի մարտի 11-ին գումարւել է բացառիկ ընդհանուր ժողով, որի արդիւնքում՝ միութիւնը կոչւել է Հայ Երիտասարդական մշակութային միութիւն:
* Միութեան աշխատանքների ծաւալման եւ անդամների թւի աճի հետեւանքով (399 հոգի) կարիք է զգացւել աւելի մեծ կենտրոնատեղիի, առ այդ՝ 1945-ի դեկտեմբերի 7-ին վարչութիւնը խորհրդակցութեան է հրաւիրել միութենականների ծնողներին եւ արծարծել մտահոգութիւնը. ժողովից ընտրւած գործադիր մարմինը կարճ ժամանակում հանգանակել է շուրջ 50.000 ռիալ, որով հնարաւոր է դարձել վարձելու լայն յարմարութիւններով եւ ընդարձակ պարտէզով մի շէնք՝ Հաֆէզ պողոտայում, Իւսէֆաբադ քառուղու մօտ։ Նոր կենտրոնատեղին կոչւել է Մշակոյթի տուն, որի հանդիսաւոր բացումը կատարւել է 1945-ի մարտի 15-ին։

140127d01a

* Երաժշտական բաժանմունքի պատւոյ ղեկավարն է եղել անւանի երաժիշտ Ռուբիկ Գրիգորեանը, իսկ ղեկավարն է եղել միութենական Վիլիկ Պատմագրեանը։
* Թատերական բաժանմունքի պատւոյ ղեկավարն է եղել բեմին եւ թատրոնին լաւածանօթ Մուշեղ Յովհաննիսեանը։

140127d01b 140127d01c

* Մարզական բաժանմունքի պատւոյ ղեկավարն է եղել Բաբգէն Մկրտչեանը, ապա՝ Սերոժ Սաֆարեանը։
* Իրանահայ կեանքում առաջին անգամը լինելով՝ կազմակերպւել է թենիսի համահայկական մրցութիւններ։

140127d01d

* Վարչութիւնը 1946-ի օգոստոսի 15-ին, յօգուտ Խոռամշահր քաղաքում հեղեղից աղէտեալների, բոլոր բաժանմունքների համագործակցութեամբ, կազմակերպել է մի երեկոյ եւ գոյացած շահը փոխանցել օրւայ կառավարութեանը։

140127d01e

 

 

 

Last modified on Երեքշաբթի, 18 Փետրվար 2014 09:20