Print this page

Վարիչ Մարմնի ամփոփ տեղեկանք

Rate this item
(0 votes)

Վարիչ Մարմնի ամփոփ տեղեկանք

 

1-Դեկտեմբեր ամսւայ վերջին շաբաթւայ ընթացքին, մտերմիկ հանդիպում  է կայացել Կ.Վարչութեան և Վարիչ մարմնի  անդամների միջև, քննարկւել է  նոր տարւայ ձեռնարկները:

2-Կատարւել են Նոր Տարւայ դիմաւորման աշխատանքները թէ'  «Վաչիկ Ղարաբէգեան» և թէ «Սասունցի Դաւիթ» սրահներում :

3-Շինարարական յանձնախմբի միջոցով  ջրի և կոյուղիի մասնագէտ է հրաւիրւել  ոռոգման ջրի կարգաւորման ուղղութեամբ:

4-Շինարարական աշխատանքներ է տարւում լողարանի շրջափակում ապակեպատ բաժնի վերաբացման ուղղութեամբ

5-Հրաւիրւել են 2014- թւականին ամուսնացող զոյգերը, որպէսզի    «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում և «Այգէստան»-ում հարսանիքների  կազմակերպման համար վարձակալման աշխատանքը կատարւի :

6-Ֆուտբոլի դաշտի գրադանների (բէտոնէ նստատեղիններ) շինարարական աշխատանքը ընթացքի մէջ է:

7-Ընթացքի մէջ է արհեստական մարգագետնի շինարարական աշխատանքը:

8-Հանդիպում է կայացել գովազդային յանձնախմբի հետ, գովազդների գնի և ուղերձի  համար:

9-Միասնական հանդիպում է կայացել 70-ամեակի և գովազդային յանձնախմբի հետ, 70-ամեակի աշխատանքներին դիւրին ընթացք տալու նպատակով:

10-Պատրաստւել  է 2014 թւականի կանգառի պիտակները:

11-Ի նկատի ունենալով Մարզաւանի կառուցման 40-ամեակը, Վ.Մարմինը   յոբելենական մի  շարք աշխատանքներ է կազմում, որը կը ներկայացւի մօտ ապագայում: