Հրատարակութիւն

PDF

Երիտասարդական Միութիւն

Rate this item
(0 votes)

Ուրբաթ, դեկտեմբերի 21-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Շահբազեան» սրահում մտերմիկ հանդիպում կայացաւ Կենտրոնական Վարչութեան եւ Կազմակերպութեան միութիւնների մի շարք հրաւիրեալ երիտասարդ անդամների ներկայութեամբ, «Երիտասարդական միութիւն» կեանքի կոչելու նպատակով:

Կազմակերպութեանս նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանը Կենտրոնական Վարչութեան անունից շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, հրաւէրը ընդունելու եւ ներկայանալու համար, ապաª հանգամանօրէն բացատրեց հանդիպման նպատակը. «Անցեալ շրջանից Կենտրոնական Վարչութիւնը ուսումնասիրութիւններ կատարելով, եզրակացրեց, որ Կազմակերպութեան անդամների միջին տարիքը բարձրացել է: Երիտասարդ անդամների մի բաժինը, իրենց տարիքի բերումով, հեռանում են Կազմակերպութիւնից, յատկապէս Մարզական եւ Սկաուտական միութիւններից, արդիւնքումª 20-35 տարեկան երիտասարդները քիչ-քիչ հեռանում են միութենական կեանքից եւ աշխատանքներից: Նաեւª վերջին տարիներին Երէցների միութեան միջին տարիքը բարձրացել է, առ այդª յանձնարարեցինք Երէցների միութեանը, ուսումնասիրել նոր բաժանմունք կեանքի կոչելու գաղափարը այն տեսլականով, որ այդ բաժանմունքում եւ Երէցների միութեան ուղղակի վերահսկողութեան ներքոյ, համախմբւեն Կազմակերպութեան միւս միութիւններում ակտիւ մասնակցութիւն չունեցող անդամները եւ այդպիսով ունենալ «Երիտասարդական բաժանմունք», որը հետագային կը ստւարացնի նաեւ Երէցների միութեան շարքերը£ Երէցների միութիւնը ուսումնասիրութիւններից յետոյ յանգեց այն եզրակացութեան, որ իրենց համար հնարաւոր չէ այդպիսի բաժանմունք կեանքի կոչելը: Այդ իսկ պատճառով, այս հարցը, որպէս մտահոգութիւն ներկայացրեցինք Պատգամաւորական ժողովին եւ որպէս լուծումª առաջարկեցինք Կազմակերպութեան յարկի տակ կեանքի կոչել «Երիտասարդական միութիւն»: Պատգամաւորական ժողովը ընդառաջելով առաջարկը, այն ընդունեցª որպէս որոշում:

Ընկերը շարունակելով բացատրութիւնները, նշեցª որ անցեալ տարի նորակազմ Կենտրոնական վարչութիւնը ընթացիկ աշխատանքների ծաւալի նաեւ բազմազբաղութեան բերումով, հնարաւորութիւն չունեցաւ իրագործելու որոշումը եւ այնª փոխանցելւով այս տարւայ իրագործւելիք ծրագրերի շարքում, սկսեց աշխատանքը:

Ընկ. Խալոյեանը աւելացրեց՝ Կ. Վարչութիւնը քանի նիստ յատկացրել է այս հարցին եւ եզրակացրել է, որ այս երիտասարդ միութենականները այն ուժերն են, որոնք ժամանակին իրենց ներդրումն են ունեցել Կազմակերպութեան աշխատանքներում, ուստի այս միութիւնը կազմելու գործում եւս կարող են օգտակար հանդիսանալ: Նա շարունակեց. «Միութիւնը կեանքի կոչւելուց յետոյ, հէնց անդամների միջոցով պիտի ճշտւի միութեան Նպատակը, աշխատանքային ասպարէզներն ու բնագաւառները եւ վերջումª մշակւի նեքին կանոնագրութիւնը: Ի հարկէ Կենտրոնական Վարչութիւնը նորաստեղծ միութեան աշխատանքային ոլորտի համար ունի առաջարկներ, ինչպէս օրինակ՝ բարեգործական, հետազօտական, գաղափարական, ուսումնասիրական, հաճոյական, գիտական եւ … սակայն որոշողը պիտի լինէք դուք, որպէս միութեան անդամներ:»

Կենտրոնական Վարչութեան կազմից մի շարք ընկերներ նաեւ իրեց տեսակէտները յայտնեցին, ըստ հետեւեալիª

- «Կազմակերպութեան Կանոնագրում ասւում է, ընդհանուր հետաքրքրութիւն ու ձիրք ունեցող անհատների խմբեր, հաւաքւում են եւ դառնում մի միութիւն, այստեղ ընդհանուր կէտը ձեր տարիքն է, որը մօտաւորապէս 20-35 տարեկան է նկատի առնւել: Նաեւ այս միութեան աշխատանքները չի խաչաձեւելու Արարատի միւս միութիւնների աշխատանքներին, որովհետեւ առանցքը ընդհանրապէս ուրիշ է»:

- «Այս միութիւնը չի սահմանափակւելու միայն «Արարատ» Կազմակերպութեան անդամներով, լինելու են նաեւ մեր համայնքի երիտասարդները, որոնք ապագայում կաւելանան»:

- «Իւրաքանչիւր միութենական կարեւոր է Կազմակերպութեան համար, ապագայումª իրենք են լինելու վարչութեան կազմի անդամները եւ ղեկավարները»:

Այնուհետեւ առիթ տրւեց երիտասարդներին, որ առանց կաշկանդումների ազատ արտայայտւեն. տեղի ունեցաւ մտքերի փոխանակում միութենականների եւ Վարչութեան ընկերների միջեւ ըստ հետեւեալի.

-           Կ. Վարչութիւնը միութեան աշխատանքային բաժնում սահմաններ չի նշանակել, որը եւ բարդացնում է գործը: Բացատրւեց, որ ցանկացել են այդ առիթը վերապահել երիտասարդներին, որպէսզի իրենք ուսումնասիրեն եւ որոշումներ կայացնեն:

-           Այս միութեան եւ Կազմակերպութեան միւս երիտասարդ միութիւնների աշխատանքները կը խաչաձեւի:

-           Եթէ այս միութիւնը յանձնախմբային աշխատանքներով զբաղւի, արդէն կը ոչնչանան յանձնախմբային դրւածքները, որը շփումների եւ փորձառութիւնների փոխանակման վայր է:

-           Չպէտք է հէնց սկզբից բացասական մօտենանք խնդրին, պիտի ուսումնասիրենք եւ յետոյ ճիշտ ուղղութեամբ կողմնորոշւենք:

-           Պէտք է անպայման բացի Կազմակերպութեան ընկերներից, աւելանան դրսից երիտասարդներ, որովհետեւ նրանց մէջ էլ կարող ուժեր կը լինեն, նրանք էլ իրենց ներդրումը տարբեր բնագաւառներում ունենան:

Հանդիպման աւարտին որոշւեց ներկաներից 10 հոգուց բաղկացած կազմ նշանակել, որը այս մտահոգութիւնները եւ մտքերը աւելի մանրամասնօրէն ուսումնասիրի եւ գործադրութեան անցնելու համար ձեւեր մշակի: Կենտրոնական Վարչութիւնը եւս ներկայացրեց իր կազմից 3 ընկերների, որոնք կը մասնակցեն այս կազմի հանդիպումներին:

Վերջում ընկեր Համլետը յաջողութիւն մաղթեց կազմի անդամներին իրենց աշխատանքներում եւ շնորհակալութիւն յայտնեց ներկայութեան համար: