Ուրբաթ փետրւարի 28-ին կայացաւ Կ.Վարչութեան հրաւերով միջվարչական հանդիպումը, որտեղ ներկայ էին Կ.Վարչութեան անձնակազմը, կազմակերպութեան չորս միութիւնների վարչականները Թաւրիզի և Գեարդաբադ մասնաճիւղերի ներկայացուցիչները, 70-ամեակի յանձնախմբի նախագահը, օտօմասիոնի ներկայացուցիչը, մարզաւանի և կենտրոնատեղիի վարիչ մարմինները, հաշւեքննիչ մարմինը, արխիւայինի պատասխանատուն և հանրային կապի յանձնախումբը:
Օրակարգերը ընթացան միութիւնների և մարմինների զեկուցումների և Կ.Վարչութեան միջոցով արտաքին հարաբերութիւնների բացատրականը, տեղի ունեցաւ մտքերի փոխանակումներ, առաջարկութիւններ, հարցեր ու պատասխաններ որոնք բոլորը ինչպէս միշտ նպաստում են կազմակերպութեան աշխատանքների ընթացքը աւելի սահուն ընդանալու համար: