Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 04 Մարտ 2014 13:05
Rate this item
(0 votes)

ԲունԲարեկենդանիՈւրախ Երեկոյ

Կիրակի սոյն թւականի մարտի 2-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ, մտերմիկ և հաճելի մթնոլորտում նշւեց «Բուն բարեկենդան»-ը:

Հանդիսավարութեան աշխատանքը կատարում էր ընկեր Արմինէ Զէյթունցեանը, իսկ երեկոյի բարձր տրամադրութիւնը՝ իր տաք ձայնով և գեղեցիկ երգերով, ապահովւում էր Ալէն Սարգսեանը իր նւագախմբով£

Ծրագրից քիչ անց յանձնախմբի անդամները գեղեցիկ տարազներ հագած և ներկաների շրջպարով տոհմիկ երգերի ներքոյ սրահ բերեցին «աւանդական ղափամա»ն, որը յատուկ ջերմութիւն եւ աշխուժութիւն ստեղծեց ներկաների մօտ£

Սրահի մի անկիւնում տեղադրւած էր յատուկ կրպակ, ուր մատակարարւում էր պասի քաղցրեղէնով թէյ ու վաճառւում պասի տարբեր տեսակի ուտեստներ:

Ընթրիքից յետոյ ողջոյնի և շնորհաւորական խօսքեր հնչեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի 29-րդ Ֆաջր փառատօնում երրորդ հանդիսանալու բարեբաստիկ առիթով, որի անդամները, հիւրաբար ներկայ էին ձեռնարկին և իրենց շնորհակալութիւնն ու յարգանքի հաւաստիքն էին փոխանցել Երէցների միութեան ջերմ հիւրընկալութեան համար, գեղեցիկ ծաղիկով ու բացիկով և «Դերիկօ ջան – ջան մարալ» երգի կատարումով առաւել ճոխացրին երեկոն:

Ձեռնարկը նւիրւած էր Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման և գործունէութեան 70-ամեակին և նոյն առիթով Հանրային կապի միջոցով սրահում ներկայացւել էր ցուցահանդէս՝ Հ.Մ.Ա.Կ.-ի 70 տարիների (1944-ից 2014 թւական) աշխատանքների նկարներից, «70-ամեայ Հ.Մ.Ա.Կ.-ի պատմութեան հետքերով» խորագրով, որը հետաքրքրեց մասնակիցներին:

Վերջում յանձնախմբի կողմից նախատեսւած նւէրներ յանձնւեցին շուրջ 30 տարազ կրողներին և բոլոր մասնակիցներին յանձնւեց 70-ամեակի առիթով տպագրւած «Ալիք»-ի «Արարատ Յաւելւած թիւ 15» գունաւոր էջը: Ծրագրի ընթացքին յայտարարւեց, որ 2014 թւականին նշւում է Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակը և ներկաները ծափողջոյններով շնորհաւորեցին առիթը: