Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան հանդիպումը «Ցեղասպանութեան 100-ամեակ»-ին նւիրւած Կենտրոնական յանձնախմբի հետ

Rate this item
(0 votes)

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան հանդիպումը «Ցեղասպանութեան 100-ամեակ»-ին նւիրւած  Կենտրոնական յանձնախմբի հետ

 

Թւականիս մարտի 8-ի Երեկոյեան ժամը 8-ին  Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան ընկերները մարզաւանում հանդիպեցին «Ցեղասպանութեան 100-ամեակ»-ին նւիրւած  Կենտրոնական յանձնախմբի հետ:

Հանդիպման ընթացքին յանձնախմբի նախագահ ընկ. Արմենուշ Առաքելեանը բացատրեց հաստատւած ուղեգիծ-հեռանկարը 100-ամեակի  աշխատանքների վերաբերեալ, և արտաքին ու ներքին միջոցառումների կազմակերպման հարցերը:

Ապա Կ.Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյանը յայտնեց կազմակերպութեան կողմից նախատեսւած աշխատանքները և անելիքները այդ ուղղութեամբ:

Սոյն հանդիպմանը ներկայ էին մեր միութիւնների վարչութիւնների ներկայացուցիչները:

Տեղի ունեցաւ մտքերի փոխանակումներ և մի շարք առաջարկութիւններ: