Հրատարակութիւն

PDF

Իրանի դեսպանն ընդունեց Հ.Մ.Ա.Կ-ի պատւիրակութեան

Rate this item
(0 votes)

Իրանի դեսպանն ընդունեց Հ.Մ.Ա.Կ-ի պատւիրակութեան

 

Իրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան ներկայացուցիչները երեքշաբթի՝ 11 մարտի 2014-ին, նախապէս առնւած ժամադրութեամբ այցելեցին Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան պրն. Մոհամեդ Ռայիսիին: Հ.ՄԱԿ-ի պատւիրակութեան անդամներ՝ կենտրոնական վարչութեան երբեմնի  նախագահներ պրն. Հանրի Քոչարեանը և պրն Վանիկ Փեթրոյեանը Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման եօթանասունամեակին նւիրւած  տօնական միջոցառումների մասին հակիրճ տեղեկատւութիւն ներկայացրեցին յարգարժան դեսպանին: Հանդիպման ներկայ էր նաև դեսպանութեան առաջին տեղակալ պրն. Ջաֆար Զամանին: Հ.Մ.Ա.Կ.-ի ներկայացուցիչները պրն. Ռայիսիին ու դեսպանութեան անձնակազմին հրաւիրեցին «Արարատ»ի 70-ամեակը Հայաստանում նշող յանձնախմբի կազմակերպած ծառատունկի արարողութեան, որը սիրով ընդառաջեց մեծայարգոյ դեսպանը: Պատւիրակութեան անդամներն ԻԻՀ-ի դեսպանին նւիրեցին Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակի առիթով թողարկւած կրծքանշանը, 2014 թւականի օրացոյցը և «Արարատ»ի անցած ուղին պատմող պարսկերէն լեզւով գրքոյկը, ապա կողմերը քննարկեցին Իրան-Հայաստան մշակութային և  մարզական կապերը զարգացնելու վերաբերեալ հարցեր և շեշտեցին այս ոլորտում իրանաբնակ հայերի ունեցած կարևոր դերը: