Print this page
Հինգշաբթի, 20 Մարտ 2014 19:52

ՆԱՄԱԿԱՆԻ

Rate this item
(0 votes)

Վերջերս «Ալիք» օրաթերթի էջերում նկատում եմ հետաքրքիր եռուգեռ՝ կապւած Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման 70-ամեակին:
Այն, որ դա իրանահայ իրականութեան կարեւոր իրադարձութիւններից է, չափազանցութիւն չէ:
Այն, որ Հ.Մ.Ա.Կ.-ի դերը ազգային կերպարի ստեղծման, ազգապահպանման, մարզական, մշակութային եւ այլ ասպարէզներում անմրցակցելի է, անառարկելի է:
Այն, որ սփիւռքեան պայմաններում Հ.Մ.Ա.Կ.-ի ֆիզիկական եւ հոգեւոր կառոյցը վիթխարի մի կառոյց է, որի նմանը եթէ լինի հազւադէպ, դա երեւակայութիւն չէ:
Իսկ այն, ինչ այս օրերին մատուցւում է մամուլով եւ այլ հաղորդակցական միջոցներով՝ կառոյցի 70-ամեակը նշելու համար, դա հէնց իսկական արարատականի ջերմ, անշահախնդիր, հետեւողական աշխատանքի դրսեւորումն է, որը «Արարատ»-ը եօթանասուն տարիների ընթացքում ուղղորդել եւ հասցրել է իր նպատակին:
Սպասւած ու հաճելի են անցեալը ներկային կապող եւ մինչեւ ապագայ ձգւող յուշերի, ձեռքբերումների եւ պատկերների այդ հսկայ արխիւների մասնիկները՝ օրաթերթի էջերում:
Ցանկանում եմ առաւել բարձունքներ, դէպի ապագայ տանող հարթ ու լոյս ճանապարհ Ձեզ՝ սիրելի միութենականներ:

ԻՌԷՆ ԱԲՆՈՒՍԵԱՆ