Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 23 Մարտ 2014 16:16
Rate this item
(0 votes)

Յանձնառութեան Պանծալի Դրսեւորում

Նպատակադրւած կառոյցներն ու միաւորներն են, որ ժամանակների ընթացքում իրենց հետ միասին մեծանում ու կատարելագործւում են նրանք, որոնք յանձնառութեամբ են միանում այդ միաւորին, կազմաւորման, միութեան կամ կազմակերպութեան։ Ահա պատկան միաւորն այն ժամանակ է կարող հպարտանայ իր ծնունդով, եւ արդարացնի իր գոյութիւնն ու առաքելութիւնը,  երբ  իր կենսունակութեան ժամանակ տեսնում է իր հովանու ներքոյ հասակ նետած միութենականը հաւատարիմ է իրեն ուսուցանած սկզբունքներին։

Այսպիսի պանծալի երեւոյթների ենք հանդիպում մանաւանդ «Համահայկական» կամ «Համադպրոցական» տարեկան մարզական խաղերի ընթացքում, երբ նոյն սերունդները  կանգնելով երիտասարդների և պատանիների կողքին, նախ համեստութեան եւ ազնւութեան դասեր են փոխանցում նրանց, եւ ապա իրենք ստանձնում են որեւէ աշխատանքի պատասխանատւութիւնը, առանց հաշւի առնելով կամ բարձրաձայնելու   իրենց հանգամանքն ու զբաղեցրած պաշտօնները։

Անցնող տարիների նման, այս տարի եւս «Համադպրոցական» մարզական խաղերի ընթացքում վաստակաւոր մարզիկներին ենք տեսնում, որ խոնարհութեամբ կատարում են իրենց յանձնարարւած պարտականութիւնները։

Տասնամարտի մրցութիւնները կազմակերպելու եւ ընթանալու ընթացքում տեսնում ենք ՖԻԲԱ –ի Ասիայի մրցավարների կոնֆեդերասիոնների նախագահ, բասկետբոլի միջազգային մրցավար` Հերոս Աւանէսեանը մասնակցելով նոյն տասնորդական խաղերի կազմակերպման աշխատանքներին, ամենափոքրիկ դպրոցական մարզիկների հետ շփւելով, չափելով նրանց կշիռը, բոյը, ձեռքերի երկայնութիւնը եւ այն, բացարձակապէս մոռանում է իր միջազգային հանգամանքները, եւ այդ պահին դառնում է մանուկ, պատանի եւ նոյների լեզւով  ու  հոգեբանութեամբ   նրանց պատրաստում է խաղերի համար....

Ասում էին .– «Գիտէք ո՞վ է», եւ լսում ես՝ «Ո՞վ չի ճանաչում Հերոս Աւանէսեանին»։ Ինքը լսելով, քմծիծաղ է տալիս ու շարունակում է իր գործը։

  Հերոսն իր այդ գործով ոչ միայն համեստութիւն եւ խոնարհութիւն է ուսուցանում երիտասարդներին, այլեւ իր կողքին դաստիարակում է իր տեսակի նոր սերնդի   փաղանգաւորներին։

Հերոսի կողքին՝ Լիւդւիկը, Վրէժը, Ռիտան եւ շատ ուրիշները ..., որոնք գլխիկոր ու համեստութեամբ կատարում են այն ինչը, որոնց իրենց յանձնարարւել է: Նրանք աշխատանքի դաշտ են մտնում  ՝«Միմիայն  աշխատելու եւ ծառայելու համար։

Արմատ նետած կաղնիացած միաւորների, կազմակերպութիւնների հետեւորդները այսպէս են լինում։

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրային  կապ