70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆՀԵՏՔԵՐՈՎ
10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
1953 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16 – 1955 ՄԱՐՏԻ 18
- Այս նստաշրջանում միութիւն են այցելել ականաւոր և հանրածանօթ հիւրերª Բէյրութի հայոց թեմի առաջնորդ, իսկ հետագային Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսª Խորէն Սրբազանը. Միջին Արևելքի Կաթողիկէ հայոց առաջնորդª աւագ կարդինալ Աղաջանեանը և մեծանուն գրագէտª Շաւարշ Նարդունին£
- Նստաշրջանի աւարտին միութենականների ընդհանուր թիւն է եղելª 797 հոգի£
- 1954-ի աշնան, Թ.Ե.Ա.Թ.-ը, ըստ կազմւած և երկուստեք հաստատւած համաձայնագրիª միացել է միութեան և ստանձնել թատերական բաժանմունքի պատասխանատւութիւնը£
- Աղջկանց պինգ-պոնգի խումբը, ղեկավարութեամբ երկրի ախոյեանª Լիլի Ուփալի, միջակումբային մրցումներում շահել է առաջնութիւն:
- Ցաւով պիտի յիշատակել որ 1954 թւի օգոստոսի 14-ին, լեռնագնացութեան արկածի զոհ է գնացել սկաուտական բաժանմունքի վարիչª Ֆելիքս Մնացականեանը£
- Հիմնւել է Թաւրիզի և Ուրմիոյ մասնաճիւղերը£ Թաւրիզըª 100, իսկ Ուրմիան 50 անդամներով£
- 1954 թւի նոյեմբերի 20-ին, միութեան 10-ամեակի տօնակատարութեան նախօրեակին, էլեկտրական լարերի խանգարման հետևանքով, հրդեհւել է միութեան սրահը, որի պատճառով այս նստաշրջանում հնարաւոր չի եղել աւելին օգտագործել այն:
Սրահի գոյքերը ապահովագրւած լինելով, հնարաւոր է եղել ապահովագրական ընկերութիւնից, որպէս հատուցում ստանալ 300.000 ռիալ:
Տեղին է նշել հայ համայնքի ցուցաբերած ջերմ ու անվերապահ ընթացքը, որի արդիւնքը եղել է 410.000 ռիալ շօշափելի մի գումարի նւիրատւութիւնը:
Չպիտի մոռանալ նաև միութենականների յայտնաբերած նւիրւածութիւնն ու զոհողութիւնը սրահի վերակառուցման խնդրում, ցաւալի այս դէպքին յաջորդող օրերում: