«ԱՐԱՐԱՏ»-Ը՝ ՁԵՐ ԱԿՆՈՑՈՎ
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 70-ամեակի առիթով յայտարարւում է՝
«Արարատ»-ը և իր գործունէութիւնը ներկայացնող ֆիլմերի մրցոյթ
Ֆիլմերը պէտք է լրացնեն հետևեալ պայմանները՝
1- Ֆիլմի տևողութիւնը չպէտք է անցնի 3 րոպէն:
2- Նկարահանման միջոցը ազատ է . օրինակ՝ բջջային հեռախօս, handicam, պրոֆեսիոնալ ապարատ և այլն:
3- Ամէն մարդ կարող է ներկայացնել միայն մէկ ֆիլմ:
4- Ֆիլմը՝ DVD-ի վրայ, պէտք է յանձնել «Հանրութեան հետ կապ»-ի գրասենեակ՝ Արարատ Մարզաւան, մինչև՝ սեպտեմբերի 26, 2014 թ.:
5- DVD-ին յանձնելուց պէտք է, նշւի հետևեալ տեղեկութիւնները՝
- Անուն Ազգանուն
- Տարիք
- Հեռախօսի համար
- Էլեկտրոնային հասցէ (e-mail)
- Ինչով է նկարահանւած ֆիլմը
- DVD-ի վրայ քաշելու ֆորմատը
Լաւագոյն ֆիլմերը կը պարգևատրւեն: