Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ի «Արխիւային» գրասենեակ

Rate this item
(0 votes)

    Ժամանակի  կենտրոնական  վարչութեան  որոշման համաձայն, «Արխիւային» գրասենեակը  իր  աշխատանքը  սկսեց  2000 թւականի յուլիսի 1-ից, ընկեր Անահիտ (Անէտ) Շահնազարեանի պատասխանատւութեամբ:

    Գրասենեակը  իր  գործնէութեան  ընթացքում  ունեցել է  մի պաշտօնեայ: Ներկայիս արխիւային  գրասենեակում  պաշտօնավարում  է՝ Պրն. Անդրէ  Ներսիսեանը:

    2012 թւականի յուլիս ամսի արխիւայինի պատասխանատու՝ տկն. Անահաիտ Շահնազարեանի առաջարկութեամբ, Կենտրոնական վարչութիւնը կեանքի կոչեց «Արխիւային» յանձնախումբ:

    Պատասխանատուի առաջարկութեամբ արխիւայինի համարկգչային աշխատանքների կարգաւորման Կենտրոնական վարչութիւնը կարգադրեց զարգացնել գրասենեակի համակարգչի սիստեմն ու նաև օժդել «ADSL» համացանցով:

    Արխիւային  գրասենեակի  ընդհանուր  աշխատանքներն են եղել հետևեալները՝

        Ա) Կորստից փրկւել է  գրեթէ  4 - 5 տասնեակ  տարիների դիմումնագրեր, նկարներ, փաստաթղթեր որոնք  կնքւել  եւ  դասաւորւել է  ըստ  թւականի եւ  մասամբ  scan է  եղել:

        Բ) Համարակալւել, կնքւել  եւ  ցանկագրւել է  Պատգամաւորական  ժողովի եւ  կենտրոնական վարչութեան  արձանագրութիւնները  եւ  զեկոյցները, ու  նաեւ  կազմակերպութեան բոլոր միութիւններին  կապւող   ստացւած  եւ  յղւած  նամակները:

        Գ) Թւականի  հերթականութեամբ  դասաւորւել է «Արարատ  Տեղեկատու»-ն եւ նոյնպէս «Լուրեր Արարատից»  պարբերականները:

        Դ) Դասաւորւել է՝   կազմակերպութեան  գործունէութեանը  կապւող  քաղւածքները  «Ալիք» օրաթերթից  եւ  պարսկական  մամուլից:

        Ե) Դասաւորւել  եւ  համարակալւել է  աֆիշները  եւ  յայտագրերը :

        Զ) Բոլոր  video film երը  եւ  8 միլիմետրանոց  ֆիլմերը  վերածւել է  DVD ների, որոնք համարակալւել  եւ  ցանկագրւել է:

        Է) scan է  եղել  Համահայկական, Համադպրոցական խաղերի  եւ Արարատեան գաւաթի արխիւները եւ  մեդալները:

    Արխիւային գրասենեակի  գործունէութեան  ընթացքում  ընդհանուր  առմամբ  աշխատանքները ընթացել են սահուն եւ  արագ: Արխիւային Գրասենեակի  պաշտօնէութիւնը  աշխատել է օգտակար հանդիսանալ  կազմակերպութեան բոլոր   միութիւններին  տրամադրելով իրենց պահանջւած  տեղեկութիւնները  կենտրոնական վարչութեան թոյլտւութեամբ:

    Վերջում  կը խնդրենք բոլոր  միութենականներից  եթէ  իրենց  մօտ ունեն  որեւէ  նկար  կամ գրութիւն, որը  կարող է  որպէս  արխիւ  պահպանւի, յանձնել  գրասենեակին, որոնք  scan կատարելուց  յետոյ կը  վերադարձւի:

    2015 թւականի յունւարի -ին 26-րդ պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստի երեկոյեան Պահլաւունի ընտանիքի նիւթական ներդրման շնորհիւ բացումը կատարւեց մարզաւանում, արխիւային գրասենեակի որը կոչւեց «Նորայր Պահլաւունի արխիւային գրասենեակ» անունով: Ընկեր Նորայր Պահլաւունին եղել է Արարատի հիմնադիր անդամների շարքում և բազմաթիւ շրջանների Կենտրոնական Վարչութեան անդամ: