Print this page
Երկուշաբթի, 30 Հունիս 2014 17:54
Rate this item
(0 votes)

       «Բատիկի ցուցահանդէս» 

        Թւականիս յունիսի 14-ից 27-ը Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից Միութեան ՝ «Արւեստի դպրոց»-ի հրաւէրով հիւրընկալւել է Հայաստանի Գեղագիտական Արւեստի Կենտրոնի (ԳԱԿ) արւեստագէտ ՝ Սոնա Բանոյեանը Բատիկի դասընթացներ անցկացնելու և ղեկավարելու «Արւեստի դպրոց»-ի և առհասարակ յայտարարութեան միջոցով արձանագրւած ցանկացողներին: Նշելի որ նրան ընկերակցում էր «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան դասատու Արմինէ Վարդանեանը: Այս դասընթացների արդիւնքը ամփոփւելու և ցուցադրւելու է յուլիսի 1-ից 4-ը ժամը՝ 20:00-ին Մարզաւանի ընթրիքների շրջափակում: Հրաւիրում ենք հայրենակիցներին այցելելու ներկայացւած աշխատանքները:

        Հարկ է նշել, որ Սոնա Բանոյեանը աւարտել է Փ. Թերլեմեզեանի անւան արւեստի ուսումնարանը: Նրա աշխատանքները ցուցադրւել են Սարդարապատի ազգային թանգարանում, ժամանակակից արւեստի թանգարանում Երևանում, ՀՀ Մշակոյթի նախարարութեան, Ռուսաստանի մշակոյթի նախարարութեան արւեստի և նկարիչների միութեան  հիմնադրամներում և ինչուչէ նաև ցուցադրւել են իր անհատական աշխատանքները, բազմաթիւ երկրներում :

Լուսանկարներ