Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 09 Հուլիս 2014 19:26

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

19-րդ նստաշրջան
1968 մարտի 8 - 1969 դեկտեմբերի 14


* Կազմակերպութեան սեփական հողամասը յարմար չի նկատւել կենտրոնատեղի կառուցելու համար, որովհետեւ շատ մօտ է գտնւել Ամջադիէ մարզադաշտին, որի շրջակայքը միշտ խճողւած է եղել այնտեղ կատարւող մրցումների հետեւանքով:
Այդ իսկ պատճառով, վաճառւել է հողամասը՝ աւելի յարմարը գնելու նպատակով: Այնուհետեւ Կենտրոնական վարչութիւնը, Թեմական խորհրդի համաձայնութիւնն ստանալուց յետոյ, աշխատանք է տարել, որպէսզի Վանաքի հայոց գերեզմանատան հողամասը՝ իր շրջապատով, յանձնւի կազմակերպութեան՝ այն վերածելու համար մարզադաշտի: Այս կապակցութեամբ՝ վարչութիւնը խորհրդակցութեան է հրաւիրել կազմակերպութեան միութիւնների վարչական կազմերին եւ անհատ ազգայինների, իսկ իրաւական խնդիրների առնչութեամբ, հանդիպում է ունեցել քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքի հետ: 1969-ի օգոստոսին, Մոթել Ղուի մօտ գտնւող մի հողամաս՝ շուրջ 1,200 քառ. մետր տարածութեամբ, նւիրւել է «Արարատ»-ին, որը արձանագրւել է կազմակերպութեան անունին:


140630d01a

* Սոյն թւականին կազմակերպութիւնը ունեցել է 1097 անդամ, ի բաց առեալ մասնաճիւղերի:
* Երաժշտական միութիւնը, որպէսզի տարւող աշխատանքները աւելի արդիւնաւորւեն եւ ուժերի միատեղում ստեղծւի, համագործակցութեան է հրաւիրել «Արմէն» երգչախմբին՝ Վահագն Յարութիւնեանի ղեկավարութեամբ, որի անդամները դառնալով միութենական, նոր երգչախումբը կոչւել է Հ.Մ.Ա.Կ.-ի Երաժշտական միութեան «Արմէն» երգչախումբ: Երգչախմբի ղեկավարներն են եղել՝ Վահագն Յարութիւնեանը եւ Վազգէն Փիրջանեանը:
* Գրական խմբակը կազմակերպել է մարդու իրաւանց մասին մի համագումար:
* Արենուշների երկու խմբակ մասնակցել են Արենուշների միջազգային բանակումին:
Լեռնագնաց Խաչիկ Մարտիրոսեանը «Դանդանէ էժդեհա» եւ «Թախթէ Սոլէյման» պատերի ձմեռային առաջին նւաճողն է եղել Իրանում: Նա տարիներ շարունակ հանդիսացել է «Արարատ»-ի լեռնագնացութեան խմբի մարզիչ:

Լուսանկարներ

{gallery}760{/gallery}