Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 15 Հուլիս 2014 10:01

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

  21-րդ նստաշրջան
1971 դեկտեմբերի 23 - 1973 դեկտեմբերի 13

 


* «Արարատ» մարզաւան
           Կենտրոնական վարչութիւնը պահել է մարզաւանի շինարարական աշխատանքները վարելու նախկին ձեւն ու կառոյցը: 24-հոգանոց կենտրոնական յանձնախումբը շարունակել է պահել իր հանգամանքն ու նաեւ իրեն ենթակայ շինարարական, նախահաշւային եւ քարոզչական գործադիր ենթայանձնախմբերը: Ենթայանձնախմբերը ղեկավարւել են կենտրոնական յանձնախմբի դիւանի եւ Կենտրոնական վարչութեան լիազօր ներկայացուցիչ Վաչիկ Ղարաբէգեանի միջոցով:
Մեծ աշխատանք է տարւել՝ ապահովելու նախաձեռնւած ծաւալուն շինարարութեան նիւթականը: «Գիւլբենգեան» հաստատութիւնը խոստացել է մի յատկացում կատարել, որը մեծ չափով պակաս է եղել կազմակերպութեան նախատեսած գումարից: Եկեղեցիների միջազգային խորհուրդը մերժել է որեւէ յատկացում: Պատգամաւորական ժողովի որոշման համաձայն՝ «Արարատ»-ի սեփականութեան ֆոնդից 10,000,000 ռիալ յատկացւել է մարզաւանի կառուցման ֆոնդին: Մէկ անգամ եւս արժանի է նշելու իրանահայ բարերարների, ազգայինների եւ արարատականների, ի մասնաւորի Երէցների միութեան ցուցաբերած անվերապահ ընթացքը եւ զոհաբերութեան ոգին: «Հայ կին» միութիւնը, իր 1973-ի փետրւարի 1-ի պարանցիկի շահը յատկացրել է մարզաւանի շինարարութեան ֆոնդին: Յիշատակութեան արժանի է նաեւ Բէյրութի «Թատրոն 67» թատերախմբերի ինքնաբուխ այցելութիւնները Թեհրան, որը Վարուժան Խտշեանի բեմադրութեամբ ներկայացրել է՝ «Ո՞վ է վախեցողը Վերճինիա Վոլֆէն» թատերգութիւնը՝ 3 գիշեր եւ շահը յատկացրել մարզաւանի շինարարութեանը:

1973-ի մայիսի 20-ին մարզաւան է այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորէն Ա Վեհափառը, որը կատարել է փակ մարզասրահի հիմնօրհնէքը:

140714d01a

* Երաժշտական միութիւնը կազմակերպել է հայ երգի երեկոյ 1972-ին եւ 1973-ին, մասնակցութեամբ Թեհրանի բոլոր երգչախմբերի մեներգիչ-մեներգչուհիների, որոնցից 1973-ի ձեռնարկի շահը յատկացւել է մարզաւանի ֆոնդին: 1972-ին երգչախումբը Աբադանի ազգային «Ադաբ» դպրոցի հրաւէրով ճամբորդել է Աբադան եւ ունեցել է երկու գիշեր համերգ, իսկ 1973-ին համերգ է ունեցել Սպահանում:
* Կենտրոնական վարչութիւնը «Արարատ»-ում մնայուն մէկ թատերախումբ ունենալու նպատակով, որպէս ղեկավար, պաշտօնի է հրաւիրել բեմադիր Արամայիս Աղամալեանին:
* Կենտրոնական վարչութիւնը նկատի ունենալով Գրական-գեղարւեստական խմբակի աճը, որը արդէն հասած է եղել 69 անդամի, այն վերածել է միութեան: Սոյն միութեան գրադարան-ընթերցարանի յանձնախումբը վերահրատարակել է կազմակերպութեան «Տեղեկատու» պարբերաթերթը: Պարբերականը եղել է 15-օրեայ:

140714d01b

* Երէցների միութիւնը գնահատանքի երեկոյ է կազմակերպել շարժանկարների Թեհրանի տօնահանդէսում ցուցադրւած «Աղբիւր» ժապաւէնի բեմադրիչ Արբի Յովհաննիսեանի եւ գլխաւոր դերակատար Արմանի պատւին: «Հայ կին» միութեան հետ համագործակցաբար ցուցադրութեան է դրել նոյն ժապաւէնը եւ ձեռնարկի զուտ շահը փոխանցել է Իրանի հեռուստատեսութեան հաստատութեան՝ ի դիմաց սոյն ֆիլմի պատրաստման համար կատարւած ծախսերի:
* Կենտրոնական վարչութիւնը ընթացք է տւել Սկաուտական միութեան առաջարկին եւ ձեռնարկել է գայլիկ-արծւիկների գիտելիքների հայերէն լեզւով գրքոյկի հրատարակութեանը:
* Բէյրութի, Հ.Մ.Ը.Մ.-ի հրաւէրով, բասկետբոլի տղայոց եւ աղջկանց նաեւ ֆուտբոլի խմբերը մասնակցել են Համահայկական մրցութիւններին, որոնք տեղի են ունեցել Բէյրութում: Աղջկանց բասկետբոլի խումբը շահել է առաջնութիւն, տղայոցը՝ 3-րդ, իսկ ֆուտբոլի խումբը՝ 2-րդ տեղը:

140714d01c

* Բասկետբոլի միջակումբային մրցումներում աղջկանց խումբը գրաւել է 2-րդ տեղը: Նոյն խմբից երեք հոգի ընտրւել են մասնակցելու Մոսկւայում կայացած միջհամալսարանական մրցումներին: Մարի Ազիզեանը, Մարօ Յովհաննիսեանը, Էւլին Աւագեանը եւ Դիանա Յովհաննիսեանը ընտրւել են Իրանի ազգային հաւաքականի անդամ եւ մասնակցել են Իրան-Կորէա խաղերին:


140714d01d

* Կռփամարտի հատւածը 1973-ին Թեհրանի միջազգային մրցումներին գրաւել է 3-րդ տեղը: 1972-ին կռփամարտիկ Մասիս Համբարձումեանը կիսածանր քաշումընտրւել է Իրանի հաւաքականի անդամ եւ մասնակցել Ասիական խաղերին, ուր հանդիսացել է 3-րդ, իսկ 1973-ին կռփամարտիկներ՝ Մասիս Համբարձումեանը, Արամայիս Պօղոսեանը, Գասպար Սինապեանը եւ Արմիկ Ասատրեանը ընտրւել են Իրանի հաւաքականի անդամ եւ մասնակցել Հայաստանում կայացած բարեկամական մրցումներին:
* Լեռնագնացութեան հատւածից երեք լեռնագնացներ յաջողել են նւաճել Ալամքուհի գագաթը եւ արժանացել են գնահատանքի՝ երկրի լեռնագնացութեան կազմակերպութեան կողմից:
* Թեթեւ ատլետի աղջկանց խումբը, Թեհրանի միջակումբային մրցումներում, 1972-ին գրաւել է 3-րդ եւ 1973-ին՝ 2-րդ տեղերը:
* 1973 թ. առաջին անգամ կազմակերպւել են Համադպրոցական մրցութիւններ, որոնց մասնակցել են հայկական 20 դպրոցներ:
* Սոյն շրջանին կազմակերպութեան ընդհանուր թիւն է եղել՝ 1236 հոգի: