Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 28 Հուլիս 2014 09:03
Rate this item
(0 votes)

 

 Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի և ուրբաթ յուլիսի 24-25-ին «Կոմիտաս» սրահում, տեղի ունեցաւ «Արարատ» երգչախմբի տարեկան ելոյթը

 

      Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի և ուրբաթ յուլիսի 24-25-ին «Կոմիտաս» սրահում, տեղի ունեցաւ «Արարատ» երգչախմբի տարեկան ելոյթը Օր. Արաքսիա Խաչատրեանի ղեկավարութեամբ:

     Ելոյթը նւիրւած էր Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հիմնադրութեան և գործունէութեան 70-ամեակին, երգչախմբի 10-ամեակին և մեծն «Կոմիտաս» վարդապետի ծննդեան 145-ամեակին, որի հիման վրայ էլ համերգը կրում էր «Կոմիտաս» խորագիրը:

    Համերգին հիւրաբար մասնակցում էին  դաշնակահար, երաժիշտ՝ Ռեբեկա Աշուղեանը (Կոմիտասի  6 պարերը դաշնամուրային կատարումով) և մեներգիչներ՝ Արա Կարապետեանը, Բեթինա Յովսէփեանը և Օֆելիա Մատթէոսեանը:

    Ծրագրի ընթացքին հնչեց «Կոմիտաս» Վարդապետի մշակած անզուգական երաժտացանկից շուրջ 25 կտորներ, որը հաղորդավարներ Իրինա Մանսուրեանի և Էրւին Գալստանի միջոցով հայերէն և պարսկերէն լեզուներով շաղկապւած հաղորդում էին հանդիսատեսին: Երաժշտասէր հանդիսատեսը, հայ և պարսիկ հիւրերի հետ միատեղ մեծ բաւարարութիւն ստացաւ  բովանդակալից ծրագրից:

      Հինգշաբթի օրւայ ծրագրի աւարտին իր գնահատանքի խօսքերն ուղեց երգչախմբին երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր՝ Լորիս Ճգնաւորեանը իսկ Ուրբաթ օրը հարաւային իրանահայութեան խորհրդարանի պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը պարսիկ հանդիսատեսին ամփոփ կերպով ծանօթացրերց մեծն Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը ակնարկելով,  այն փաստը որ՝ Կոմիտասը  ևս  Օսմանեան կայսրութեան միջոցով  հայերի ցեղասպանութեան ենթարկւած կարևորագոյն զոհերից մէկն է եղել:

Հ.Մ.«Արարատ»Կ.