Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 28 Հուլիս 2014 13:22

70-ամեայ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան պատմութեան հետքերով

Rate this item
(0 votes)

23-րդ նստաշրջան

1976 փետրւարի 9 - 1977 մայիսի 6

*Համաձայն 6-րդ Պատգամաւորական ժողովի որոշման (1976 փետրւար)՝ կազմւել է Արւեստից միութիւնը՝ բաղկացած չորս բաժանմունքներից՝ երաժշտական, թատերական, գրական եւ նկարչական:
*Երաժշտական բաժանմունքին է միացել «Անի» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Հրաչուհի Մակարեանի:
*Թատերական բաժանմունքը ունեցել է՝
Թիւ 1- «Արթ» թատերախումբ, բեմադիր՝ Արամայիս Աղամալեան, որը բեմադրել է «Ապահարզանի սիւրպրիզները»:
Թիւ 2 թատերախումբ, բեմադիր՝ Սերոժ Մելիք Յովսէփեան, որը բեմադրել է «Կիպոսա» թատերգութիւնը:
Կենտր. վարչութեան կողմից, յատուկ պայմանագրով, Բէյրութից հրաւիրւել է Օննիկ Գանթարճեանը, որը կազմել է նոր թատերախումբ՝ «Պարոնեան ազգային ժողովրդական թատրոն» (ՊԱԺԹ) անունով եւ բեմադրել է «Հայկական հարսանիք» թատերգութիւնը: Օննիկ Գանթարճեանի արտասահման գնալու պատճառով՝ խումբը ղեկավարել է Արամայիս Աղամալեանը:
Թիւ 4 թատերախումբ, բեմադրիչ՝ Արբի Յովհաննիսեան:

140728d01d

*Ծրագրել եւ գործադրել է նկարչական դասընթացներ եւ ցուցահանդէսներ:
*Գրական բաժանմունքը կազմակերպել է զրոյց-հանդիպումների մի շարք՝ նիւթ ունենալով Հայ Դատը:
*Երէցների միութիւնը յաջողել է Փարիզում աճուրդի հանւած մի քանի հայերէն հին ձեռագիր Աւետարաններ գնել, որոնք նւիրւել են Հայաստանի Մատենադարանին:
*Սկաուտական միութիւնը կազմել է հայերէն դասընթացներ՝ հայերէնից թոյլ սկաուտների համար: Հրատարակել է 2-րդ կարգի գիտելիքների գրքոյկ եւ 3-րդ կարգի գիտելիքների վերամշակւած օրինակը: Վերակազմւել է Սկաուտական միութեան արհեստանոցը:

140728d01e

*Մարզական միութեան բասկետբոլի տղայոց երիտասարդական խումբը Թեհրանի միջակումբային մրցութիւններում շահել է ախոյեանութեան տիտղոսը, իսկ աղջկանց թիւ 1 խումբը գրաւել է 3-րդ տեղը:
Պինգ-պոնգի աղջկանց խումբը Թեհրանի միջակումբային մրցութիւններում հանդիսացել է 3-րդ, իսկ թեթեւ ատլետի Թեհրանի միջակումբային մրցութիւններում աղջկանց խումբը առաջին է հանդիսացել:
Կազմւել է ժիմնաստիկի հատւած՝ 6-ից 10 տարեկանների համար:
*Մարզաւանում Շինարարական յանձնախմբի միջոցով կարգադրւել է փակ մարզասրահի ջեռուցման սարքաւորումների տեղադրման խնդիրը: Լրացւել են խոհանոցային յարմարութիւնները: Ձեռնարկւել է թենիսի հանդերձարանների շինարարութիւնը:

140728d01c

Կազմակերպւել են երեխաների համար ամառային ծրագրեր:
Օգտագործման են յանձնւել թենիսի բաժինը եւ լողարանները:
*1977-ի մարտի 14-ին մեքենայի արկածի զոհ դարձաւ ընթացիկ շրջանի կազմակերպութեան նախագահ Հարփիկ Թամրազեանը՝ սուգի մատնելով ամբողջ կազմակերպութեանը: Ճարտարագէտ Հարփիկ Թամրազեանը օժտւած էր բնատուր ընդունակութիւններով, ունէր խոր վերլուծական միտք, բանաստեղծական շնորհք, գրախօսելու ըմբռնում, ուղղամիտ էր, շիտակ եւ խորաթափանց:

140728d01b