Հրատարակութիւն

PDF

Հանդիպում՝ Հոմենթմենի Կենտրոնական Վարչութեան անդամ՝ եղբայր Վիգէն Դաւթեանի հետ

Rate this item
(0 votes)

     Օգոստոսի 12–ին երեքշաբթի երեկոյեան Կենտրոնական վարչութեան նիստին,  ներկայ գտնւեց Հոմենթմենի Կենտրոնական Վարչութեան անդամ՝ եղբայր Վիգէն Դաւթեանը , նիստին ներկայ էր նաև սկաուտապետ ընկ. Նայիրի Յարութիւնեանը:

    Սկզբում ընկ. Համլետ Խալոյեանը ողջունեց եղբայր Վիգէնի ներկայութիւնը կենտրոնական վարչութեան նիստում, նա գնահատեց այն իրողութիւնը որ սերտ   համագործակցութիւն գոյութիւն ունի երկու մարմինների միջև, և յուսաց որ այս յարաբերութիւնը, որը եկել է անցեալից կը յարատևի ու էլ աւելի կը ամրապնդւի: Ապա առիթը տրւեց եղբորը արտայայտւելու:

   Եղբայր Վիգէնը շնորհակալութիւն յայտնեց առիթի համար, ու իր բարձր գնահատանքի խօսքը ուղղեց  Հոմենթմենի Կենտրոնական Վարչութեան և մեծ ընտանքիքի անունից  Հայ մշակութային «Արարատ» Կազմակերպութեանը, հաւատացած լինելով, որ՝  ուր  գոյութիւն ունի  Արարատական ընեկերների ներկայութիւնը, այնտեղ կա բարձր  միութեանական գիտակցութիւն:

   Նա աւելացրեց՝  Արարատ  կազմակերպութեան յարկի տակ սնւած դաստիարակւած ու հասակ նետած հայորդիները  օժդւած են բարձր  միութենական, կազմակերպչական դաստիարակութեան  ու համագործակցութեան մօտեցումով, ու դա արդիւնքն է միութենական ճիշտ դաստիարակութեան: Մեծ պատիւ է  Հոմենթմենի մեծ ընեանիքի համար, որ  վայելում է այս իրականութիւնը իր բոլոր աշխատանքներում:

    Ամենա տպաւորիչ ու շօշափելի փաստն էր որ,  բոլորս ականատեսը  եղանք վերջին օրերիս,  Հայաստանի բիւրականում կազմակերպւած ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած  համահոմենթմենական բանակումի ընթացքին : Որտեղ ներկայ էին  Արարատ կազմակերպութեան պատւիրակութիւնը և իրանի քոյր միութիւններից  «Սիփան», «Նայիրի» և Նորջուղային «Արարատ» միութեան սկաուտները:

     Մի անսպասելի դէպքի ընթացքին «Արարատ» կազմակերպութեան սկաուտ ընկերները իրենց բարձր միութենական ու բարի մօտեցմամբ  վայել սկաուտի դաւանանքի,  դէպքի ժամանակ անմիջապէս օգտակար  հանդիսացան, Հունաստանի քոյր և եղբայրներին: Արարատի  սկաուտ ընկերների  այդ բարձր գիտակից մօտեցումը, դարձաւ բանակումի կարգախօսը միւս մասնակցող ընկերների և վարչականների մօտ, նման օրինակ մօտեցումները գալիս է  ճիշտ դաստիտակութեան ու միութենական ոգով տոգորւած արդիւնքի, ու նրանք ովքեր աշխատում են այս ուղղութեամբ  արժանի են բարձր գնահատանքի:

    Եղբայր Վիգէնը  առիթը պատեհ համարելով Հոմենթմենի անունից գրաւոր պաշտօնական նամակով և թէ բանաւոր մէկ անգամ ևս ի սրտէ  շնորհաւորեց Կազմակերպութեան 70-ամեայ գործունէութիւնը, մաղթեց նորանոր յաջողութիւններ  և  նւաճումեր «Արարատ» կազմակերպութեան բոլոր վարչական ու միութեանական ընկերների ու ինչու չէ նաև Արարատի մօտ կանգնած բարեկամների համար :

   Վերջում նա որպէս յիշատակ նւիրեց Հոմենթմենի գերբը, ու  մէկ անգամ ևս յաջողութիւն մաղթեց  «Արարատ» կազմակերպութեանը իր բոլոր աշխատանքներում, սերտ ու աշխոյժ յարաբերութեան տեսլականով:

Հ.Մ.«Արարատ»Կ.