Հրատարակութիւն

PDF

Օգոստոսի 14-ին կենտրոնական վարչութեան ընկերները ներկայ գտնւեցին 32-րդ միջմասնաճիւղային բացման արարողութեանը Թաւրիզի մասնաճիւղում

Rate this item
(0 votes)

 

Թւականիս Օգոստոսի 14-ին կենտրոնական վարչութեան ընկերները ներկայ գտնւեցին 32-րդ միջմասնաճիւղային բացման արարողութեանը՝  Թաւրիզի մասնաճիւղում

  

   Թւականիս օգոստոսի 14-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 32-րդ միջմասնաճիւղային խաղերի բացումը Թաւրիզի մասնաճիւղի հիւրընկալութեամբ: Այս տարի խաղերին հիւրնկալեց Ուրմիոյ, Գեարդաբադ և Թեհրանից «Արարատ» կազմակերպութեան մարզիկ-մարզիկուհիներին:

  Բացման արարողութեան և ծրագրից յետոյ, ուշ երեկոյ Կենտրոնական վարչութեան ընկերները Ատրպատականի Սրբազան հօր, պատգմաւորական ժողովի ներկայացուցիչների, Թեմական խորհրդի ու մասնաճիւղերի նախագաների ու անդամների հետ  հիւրնկալւեցին Թաւրիզի Կետրոնականի բակում: Արտայայտւեցին Սրբազան հայրը, մասնաճիւղի նախագահ՝ ընկ. Նժդիկ Աբրահամեանը և պատգամաւորական ժողովի ատենադպիր Տկն. Արմինէ Վահրամեանիը , ի նպաստ կազմակերպութեան և մասնաճիւղի այս երկար տարիների գործունէութեան: Պատգամաւոր դոկ. Կարէն Խանլարեանը եւս կարևորեց հայապահպանման իրականութը Ատրպատականի շրջաններում:

     Այնուհետև կազմակերպութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը իր գնահատանքի և շնորհակալական խօսքը ուղղեց Սրբազան հօրը, Ատրպատականի պատգամաւորական ու թեմական խորհրդի անդամ-անդամուհիներին, որ ամեն կերպ սատար են հանդիսանում մասնաճիւղին: Նա փոխանցեց մի շարք տեղեկութիւններ կազմակերպութեան և  70-ամեակին նւիրւած ծրագրերեից  ու ցեղասպանութեան 100-ամեակին նւիրած 2015 թւականի նպատակադրւած  աշխատանքների ուղղութեամբ:

    Օգոստոսի 15-ի առաւօտեան Կենտրոնական վարչութեան ընկերները հանդիպում ունեցան Թաւրիզի մասնաճիւղի վարչական ընկերների հետ: Հանդիպման ընթացքին Ընկ. Համլետ խալոյեանը և միւս ընկերները փոխանցեցին իրենց բնագաւառում տարւող աշխտանքերը, մէկ անգամ ևս կարևորելով կազմակերպութեան 70-ամեակին նւիրւած ծրագրերեից ու ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած տեսլականով  ծրագրաւորումներ ունենլաու, այնուհետև առիթ տրւեց մասնաճիւղի բոլոր վարչական անդամներին լսելու իրենց դժւարութիւնները ու առաջարկները:

Հ.Մ.«Արարատ»Կ.