Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Ուրբաթ, 19 Սեպտեմբեր 2014 12:56

Ս. պատարագ՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում

Rate this item
(0 votes)

«ԱԼԻՔ» - Խաչվերացի եւ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առթիւ, երէկ՝ կիրակի, սեպտեմբերի 14-ին, մատուռի շրջափակում, մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:


Պատարագիչն էր Թեհրանում հիւրաբար գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան Տ. Վահրիճ աբղ. Ղարախանեանը:
Պատարագի երգեցողութիւնը կատարեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը՝ խմբավարութեամբ դոկտ. Էլիպս Մասեհեանի եւ երգեհոնի նւագակցութեամբ Նարեկ Աբրահամեանի:
Պատարագի ընթացքում, հաւաքական խոստովանանքից յետոյ, մեծ թւով հաւատացեալներ Հաղորդութիւն ստացան:


Պատարագից յետոյ, ըստ աւանդական կարգի, ռեհանով զարդարւած խաչով կատարւեց անդաստանօրհնէքի արարողութիւն, որի աւարտին Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ասաց ներկայ հասարակութեանը՝ արարողութեանը խուռներամ կերպով մասնակցելու համար, ապա բացատրեց Խաչվերացի խորհուրդը՝ այն բնութագրելով որպէս խաչի փառաբանութեան տօն:


Նա նաեւ շնորհաւորեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 70-ամեակը՝ նշելով, որ 1915 թւականից յետոյ կեանքի կոչւած մշակութային կառոյցները հայ ժողովրդի յարութեան խորհրդանիշն են: