Հրատարակութիւն

PDF

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ մի շարք սփիւռքահայ գործիչների պարգեւատրեց

Rate this item
(0 votes)

 

 

 

   Սեպտ. 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ, ինչպէս նաեւ ծաւալած հայանպաստ ակնառու գործունէութեան, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի աւանդի համար մի շարք սփիւռքահայ գործիչների պարգեւատրեց մեդալներով:


   Ի շարս այլ պարգեւատրւածների, «Մովսէս Խորենացի» մեդալով պարգեւատրւեցին իրանահայ գործիչներ՝ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Գէորգ Վարդանը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ, Իրան-Հայաստան մշակութային եւ մարզական կապերի յանձնախմբի նախագահ Համլետ Խալոյեանը:


  «Ալիք»-ի անձնակազմը իր շնորհաւորանքն է յայտնում պարգեւատրւածներին եւ նրանց մաղթում նորանոր յաջողութիւններ՝ համայնքային-հասարակական ու ազգային գործունէութեան ընթացքում: