Հրատարակութիւն

PDF
Ուրբաթ, 03 Հոկտեմբեր 2014 10:57
Rate this item
(0 votes)

   Իրանահայ արւեստի երկնակամարը ի մասնաւորի երաժշտութեան բնագաւառում ունեցել է եւ ունի արհեստավարժ դէմքեր, որոնք իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում ոչ միայն իրանահայ բեմերում, այլեւ՝ Իրանի եւ ինչու չէ Հայաստանի բեմերում:
   Յիշեալ երաժիշտ կատարողներից են՝ Շաքէ եւ Հանրի Յարութիւնեանները, որոնք, սեպտ. 6-ին ելոյթով հանդէս եկան Հայաստանում:
Արդէն 2-րդ անգամն է, որ յիշեալները ելոյթով հանդէս են գալիս Երեւանում՝ Մոսկւայի տան սրահում:
   Միջոցառման սկզբում բացման խօսքն արտասանեց Վիկտորիա Անտաբեանը, որը կազմել էր Արմինէ Գրիգորեանը:
Վոկալ երաժշտութեան համերգին իր մասնակցութիւնն էր բերել Հայաստանի վաստակաւոր երգչուհի Յասմիկ Հացագործեանը, որը հանդէս եկաւ երկու երգով:

141001d05a

   Երեկոյին նւագակցութեամբ հանդէս եկան՝ իրանահայ դաշնակահար Իմելդա Պետրոսեանը եւ Երեւանի կոնսերւատորիայի վոկալ ամբիոնի կոնսերտմայեստր Լիանա Աւետիսեանը, որը ներկայումս դասաւանդում է Երեւանի Սպենդիարեանի անւան երաժշտական դպրոցում, իսկ ջութակով ելոյթ ունեցաւ Արման Գրիգորեանը, որը աւարտել է Երեւանի պետական կոնսերւատորիան, մասնակցում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նւագախմբին եւ միջազգային բազմաթիւ մրցոյթների դափնեկիրն է:


141001d05b

Վոկալ երաժշտութեան համերգը մեկնարկեց «Կիլիկիա» երգով:
   Երկու բաժիններից բաղկացած ծրագրի յայտագիրը յագեցած էր հայ եւ միջազգային երաժիշտների գործերից, ինչպէս՝ Կոմիտաս, Ա. Բաբաջանեան, Ալ. Յարութիւնեան, G. Puccini, Մ. Ալէս, R. Rodgers, F. Loewe, A. Piazzolla, R. Falvo, Cottrau, E. Dicapua, F. Lachini, V. Monti:
   Ծրագիրը, որի գեղարւեստական ղեկավարն էր ՀՀ վաստակաւոր արտիստ, օպերայի մենակատար Յասմիկ Հացագործեանը, ներկաների կողմից բուռն քաջալերանքի արժանացաւ, ձեռնարկի հովանաւորողն էր ճարտարագէտ Շահէն Աղամալը, ձեռնարկի կազմակերպիչ եւ ընդհանուր պատասխանատուներն էին՝ Ռոզալին Շիրւանեանը եւ Արա Աւագեանը: Երեկոյի աւարտին բեմ հրաւիրւեց՝ արտայայտւելու Հ. Մ. «Արարատ» Կ.-ի երգչախմբի խմբավար, Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան Պետական մանկավարժական համալսարանի դասախօս Արաքս Խաչատրեանը:
   Ծրագիրը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ մեծ թւով իրանահայ մտաւորականներ ու ազգային գործիչներ, ինչպէս՝ Ալբերտ Աճեմեանը, Նորայր Էլսայեանը եւ....:
   Միջոցառման աւարտին կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն:

Մի ներկայ