Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 14 Օգոստոս 2013 06:15
Rate this item
(0 votes)

              Անցնող 70 տարիների ընթացքում Հ. Մ. Ա. Կ.-ն իր 4 միութիւններով  , տքնաջան և հետևողական ջանքերի շնորհիւ, բացի իր ներքին ծրագրերից, աշխատել է ներկայացնել  մշակութային և մարզական ձեռնարկներ և միջոցառումներ համայնքիս համար:

            Կազմակերպութեանս անդամները միութենական ջերմ մթնոլորտում կրթւել և դաստիարակւել են որպէս հայ մարդ, այնուհետև իրենց բոլորանւէր նպատակը բերել միութեան աշխատանքներում:

     70 տարիների ընթացքում Արւեստից միութիւնը նաև կազմակերպութեանս  մշակութային հիմնասիւնը հանդիսանալով իր բաժանմունքներով  ( երաժշտական, թատերական, գրական, նկարչական, ձայն ու պատկեր, մանկական) և խմբակներով հանդերձ (որոնք տարիների ընթացքում փոփոխման են ենթարկւել)  իր լաւագոյն ուժերն է ներդրել ժողովրդին որակեալ և բարձր մակարդակով ձեռնարկներ ներկայացնելու համար::

                   Յիշեալ աշխատանքները մի կաթիլն է այն ծով աշխատանքներից ինչ անցեալ  70 տարիների ընթացքում կատարւել է Արւեստից միութեան միջոցով:

Հ. Մ. Ա. Կ.-ի «Արւեստից» միութեան վարչութեան յարկի ներքոյ աշխատող խմբերը հետևեալն են՝

1-     Երգչախումբ

        Հ. Մ. Ա. Կ.-ի հիմնադրման օրից, կարևորագոյն միաւորներից է համարւել Երաժշտականը, որի յարկի ներքոյ կեանքի են կոչւել կազմակերպութեան երաժշտական տարբեր խմբեր, երգչախմբեր, նւագախմբեր և... :

        Բաժանմունքին անդամակցել են համայնքի հանրայայտ և մեծանուն երաժիշտներ, որոնք իրենց անկեղծ ներդրումն են ունեցել կազմակերպութեանս երաժշտական բաժնի բարձր որակի և ճաշակի զարգացման մէջ:

        Սոյն բաժանմունքի կարևորագոյն խմբերից է եղել՝ երգչախումբը որը 70 տարիներ աննընդմէջ տարիքային տարբեր խմբերում, իր  մէջ է ընդգրկել հարիւրաւոր երաժիշտ և երաժշտասէր սաներ որոնք դաստիարակւել են երգչախմբերի նւիրեալ խմբավարների միջոցով:

       Արարատի 70-ամեայ պատմութեան  խմբավարների անւանացանկը յետևեալն է՝

  • Ռուբիկ Գրիգորեան
  • Վալիկ Պատմագրեան
  • Ալֆրէդ Մարդոյեան
  • Էդիկ Յովսէփեան
  • Լուդւիկ Բազիլի
  • Վազգէն Փիրջանեան
  • Վահէ Խոջայեան
  • Հրաչուհի Մակարեան ( նաև մանկական երգչախմբի ղեկավար)
  • Էդիկ Քոլեան
  • Գուրգէն Մովսիսեան
  • Վարուժ Պարթև
  • Արփինէ Յարութունեան (նաև մանկական երգչախմբի ղեկավար)
  • Ռազմիկ Օհանեան

. Ժան Եարալեան

  • Արաքս Խաչատրեան (նաև մանկական երգչախմբի ղեկավար)
  • Գիտա Սարգսեան (մանկական)
  • Հեղինէ Օհանեան  ( նաև մանկական երգչախմբի ղեկավար )
  • Արփի Սիմրոջեան  ( մանկական)

 

        1995-96 թւականներին կեանքի կոչւեց  « Արարատ» էստրադային համոյթը (նւագախումբ և երգչախումբ) Երևանից ժամանած  «Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի- պարի պետական համոյթի գեղարւեստական ղեկավար մայեստրօ Հանրի Մանգասարեանի ղեկավարութեամբ:

        1999 թւականին նաև Երևանից հրաւիրւել է (Այժմեայ՝ Թաթուլ Ալթունեանի անւան երգի-  պարի պետական համոյթի գեղարւեստական ղեկավար, «Հայաստանի Հանրապետութեան արւեստի վաստակաւոր գործիչ») Ժիրայր Ալթունեանը որպէս «Արարատ» երգչախմբի ղեկավար:

      2003 թւականին ժամանակի Արւեստից միութեան միջոցով Երևանից հրաւիրւում է Երևանի «Խաչատուր Աբովեանի» անւան Պետական Մանկավարժական Համալսարանի դասախօս՝  Օր. Արաքս Խաչատրեանը որպէս «Արարատ» երգչախմբի խմբավար և մինչ այժմ ղեկավարում է կազմակերպութեանս երգչախումբը: 2011-12 թւականներին ժամանել է նաև Հեղինէ Օհանեանը որպէս խմբի ղեկավարի փոխարինորդ:

    Երգչախումբը անցեալ շուրջ 10 տարիների ընթացքում տարբեր ելոյթներով հանդէս է եկել ոչ միայն կազմակերպութեանս յարկի տակ կազմակերպւած  ծրագրերին, նաև իր մասնակցութիւնն է ունեցել տարբեր դեսպանատներում և դահլիճներում կազմակերպւած միջոցառումներին:

      Խումբը 2008թւականին մասնակցել է Հայրենիքում կազմակերպւած «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» , 2012-ին « Իմ Հայաստան» իսկ 2013 թւին «Կոմիտաս» փառատօնին , ուր  լաւագոյններից է գնահատւել իրաւարար կազմի կողմից: Այս տարի նոյնպէս մասնակցել  է 2014 թւականի «Իմ Հայաստան» Փառատօնին:

    «Արարատ» Երգչախումբը մասնակցել է Իրանի միջազգային Ֆաջր փառատօնին  2009 թւականին, ոչ մրցութային բաժնում  , Իսկ 2014 թւականին  29-րդ ֆաջր փառատօնի մրցութային բաժնում գրաւել է 3-րդ տեղը:

Խմբի փորձերը կայանում են շաբաթական 2-3 անգամ «Արարատ» կենտրինատեղիում:

     Երգչախումբը իւրաքանչիւր տարի ունենում է իր տարեկան ելոյթը իհարկէ նաև մասնակցում է համայնքում կազմակերպւած  տարբեր գեղարւեստական ծրագրերում:

  

  2-     «Արարատ» Պարախումբ

   Արւեստից միութեան Պարախումբը հիմնադրւել է  1982 թւականին 

Շաքէ Վայէզեանի պատասխանատւութեամբ ,այնուհետև 1983 թւականից ղեկավարւել է  Անահիտ Աղազարեան, Լուիզա Աւետիսեանի  և Լիդա Վարդանեանի  միջոցով:

    1985 թւականին որպէս պարուսոյց հրաւիրւում է տկն. Անուշ Մարգարեանը ով շուրջ 10 տարի ղեկավարում է խումբը և պարային շարժումներով ներկայացնում մանկական բազմաթիւ պիէսներ:  Այնուհետև մի քանի տարով խումբը յանձնւում է տկն. Անահիտ Մարգարեանին:

    90-ական տարիների սկզբում ժամանակաւորապէս պարի դասարաններ  է կայանում նաև Սիւզի Խանջեանի միջոցով:

     Իսկ 1997 թւականին Երևանից հրաւիրւում է Պարի Պետական անսամբլի մենակատար պրն Ժոռա Դիլանեանը և հիմք է դրւում «Արարատ» պաարի դպրոցը:

     2001 թւականից  կազմակերպութիւնս պայմանագիր է կնքում Հ.Հ. Բարեկամութեան համոյթի հետ և հրաւիրւում է Հ. Հ. Վաստակաւոր արտիստ Տկն. Կարինէ Ղազարեանը, որը շուրջ 10 տարի կրթում  է պարախմբի սաներին պարարւեստի ճիշտ  հիմունքներով: Սկզբնական շրջանի օգնականներ են նշանակւում Քրիստինէ Արզումանեանը և Անահիտ Մանուկեանը:

2012 թւին Տկն. Կարինէին փոխարինում է  է  պրն. Յակոբ  Մարգարեանը:

2013-14 թւականներին  2 անգամ որպէս մասնագէտ հրաւիրւել է  պարուսոյց- բեմադրիչ, Հ. Հ. Իւնէսկոյի սպորտային պարերի բաժնի ներկայացուցիչ՝ Քրիստինէ  Յովակիմեանը իսկ 2014 թւականին հիւրաբար մեզ մօտ է եղել Հ. Հ. Վաստակաւոր գործիչ Գագիկ  Կարապետեանը:

    Խումբը ելոյթներով  ճամբորդել է Հայաստան և Լիբանան , որտեղ գնահատւել է որպէս պրոֆեսիոնալ:

Այժմ պարախումբը կազմւած է անսամբլից և 4 դասարաններից և ղեկավարւում է աւագ ուսուցիչ ՝Անահիտ Աւէտեանի, փորձավարներ՝ Լինդա Սարգսեանի, Նատալի Մուրադեանի ,Լինէթ Սարգսեանի  և օգնականներ Սիւնէ Շահվալադեանի և Նարինէ Բանդարեանի միջոցով: Պարի դպրոցն ունի իր տնօրինութիւնը և յանձնախումբը որոնք ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում պարախմբի կազմակերպչական և բարոյական ծրագրերը իրականացնելու համար:

Փորձերը տեղի են ունենում «Արարատ» մարզաւանում:

 

 3-     Թատերական

     Թատրոնն արւեստի տեսակ է, որն արտայայտւում է հասարակութեան առջև դերասանի խաղով, պայմանաւորւած բեմական գործողութեամբ:  Թատերական ներկայացումը գրական երկի  և բեմական գործողութեան համադրութեամբ ստեղծւող իրականութիւն  է:

    Հայկական թատրոնը յունական և հռոմէական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասւում։

     Իրանահայ համայնքը նաև թատրոնի բնագաւառում մեծանուն ներկայացուցիչներ է թողել պատմութեան էջերում:

     Հ. Մ. «Արարատ» Կ.-ի թատրոնի բաժանմունքի  հիմքը ևս  դրւել է կազմակերպութեանս  հիմնադրման հետ միասին:  Առաջին իսկ օրւանից թատերասէր պատանի- երիտասարդները  իրենց  ջերմ մասնակցութեամբ  նւիրւել են արւեստի այս  տեսակին: Տարիների ընթացքում կազմակերպութեան յարկի ներքոյ աշխատել են տարբեր թատերախմբեր: 1982 թւին երաիտասարդական խմբերից զատ  առաջին անգամւայ համար կազմւում է մանկական թատերախումբ Լորիկ Մինասեանի և Անահիտ Գրիգորեանի գլխաւորութեամբ:

    «Արարատ»-ի բեմից միշտ ցուցադրւել  է բարձրորակ  ներկայացումներ: Այս բաժնում նաև ամփոփ կերպով (մինչև 60 –ամեակ) կազմակերպութեանս  յարկի ներքոյ աշխատող մի շարք բեմադրիչների անուններ իրենց միջոցով ներկայացւող բեմադրութիւնների հետ միատեղ կը յիշատակւի :

 

- Մուշեղ Յովհաննիսեան            «Ակամայ բժիշկը» 

                                                                 «Խօլերան»

                                                                   «Թանկագին համբոյրը»

                                                                   «Չարլիի մօրաքոյրը»

 

- Վահան Աղամալեան                          «Աւարայր»

                                                         «Խաչագողներ»

                                                          «Սասունցի Դաւիթ»

 

 

- Արամայիս Աղամալեան        «Հին Աստւածներ»

                                                                    «Գէորգ Մարզպետունի»

                                                                 «Ապահարզանի Սիւրպրիզներ»

                                                                «Իմ սիրտը լեռներում է»

                                                               «Մեռնիլը որքան դժւար է»

                                                               «Մուսա լեռան 40 օրերը»

                                                               «Եսի մարդը»

                                                               «Պաղտասար ախպար»

                                                               «Չարի վերջ»(օպերետ)

                                                               «Ոտքի դատարանն է գալիս»

                                                               «Հայկական սիմֆոնիա»

                                                               «Մեծ լռութիւն»

 

- Ռուբէն Աթայեան                             «Գորտ Իշխանը»

                                                               «Մոխրատիտիկը»

                                                               «Կարմիր գլխարկը»

 

- Զ. Մանկատունի                              «Բեբեքս»

                                                      «Թանկագին համբոյրը»

- Շահէն Սարգսեան              «Զւարճալիքը»

                                                     «Յամառութիւն շոգէնաւը»

 

- Արբի Յովհաննիսեան             «Ուրիշի համար»

                                                      «Շնիկով տիկինը»

 

- Սերոժ Մելիք Յովսէփեան       « Կիպոսա»

 

- Ռոլանդ Բոլդի                                    «Առաջնորդ»

                                                       «Փոքրիկ Իշխանը»

                                                       «Էյ ո՞վ կա այդտեղ»

                                           «Կարմրուկը»(Սկաուտական միութիան անդամների միջոցով)

                                          «Աղախին» (Սկաուտական միութիան անդամների միջոցով)

 

- Կիտուշ Արզուեան              «Կիլիկիոյ արքան»

                                                 «Մովսէս Խորենացի և Պարոյր  Հայկազն»

                                                      «Ֆիզիկոսները»

                                                      «Պատուհանը»

                                                      «Մարգարիտը»

                                                     «Ճամբու վրայ»

                                                    «Հին Աստւածներ»

                                                    «Կայսր»

                                                    «Շղթայւած»

                                                    «Ճանաչում էք դուք արդեօք ծիր կաթին»

                                                     «Արտագերս»

                                                  «Աստծոյ 12 օրերը»

                                                 «Ցուցափեղկին աղջիկը»

 

- Գէորգ Նուբարեան                          «Եսի մարդը»

                                                     «Մեր ժողովուրդը ինքը»

                                                     «Մի կաթիլ արև»

 

- Սուրիկ Բաղդասարեան        «Մոնսերա»

 

- Էդիկ Ասլանեան                              «Քաջ Նազարը»

 

- Տիգրան Գրիգորեան                       «Դատարկ շրջանակ»

                                                       «Հարսնացու Հիւսիսից»

- Վարդգէս Բաշեան               «Բեբեկս»

 

- Անահիտ Գրիգորեան                     «Ճպուռն ու մրջիւնը»

                                                      «Դաստիարակ»

 

- Ելենա Աւետիսեան             «Պըլը պուղին»

 

- Միշա Հայրապետեան                    «Քեռի Վանիա»

 

- Էլօ Նազլումեան                              «Արմենուշ»

 

- Ռուբիկ Մ. Պետրոսեան     «Փոքրիկ երաժիշտը»

                                                       «Ակամայ մեռելները»

                                                      «Ծոյլ Մակարը»

                                                       «Կռիւ»

                                                      «Տէրն ու ծառան»

                               «Որոշեցի ես դառնալ մայրիկի ու հայրիկի սիրելին»

                                                     «Հայելին»

                                                     «Ժամադրութիւն»

                                                «Կեանքը պատերազմ է, մահը՝ վայրկեան»

 

- Նորիկ Նազարեան              «Շփթփիկ»(տիկնիկային)

 

- Արմինէ Սուքիասեան                    «Քաջ Նազար»

                                                     «Խօսող ձուկը»(տիկնիկային)

 

- Սուրէն Մնացականեան    «Ժողովրդի թշնամին»

 

- Քարլօ Իսկանդարեան                    «Բումերանգ»

                                                     «Ինչ որ ցանես այն կը հնձես»

- Գրիգոր Ամեան                                «Քարէ Ծաղիկ»

                                                       «Պռոշի երազը»

                                                          «Կառուսել»

                                                         «Գնա մեռի արի սիրեմ»

 

- Գաբրիէլ Թիքիդջեան                     «Թակարդ»

                                                       «Դուք սա երբէք չէք մոռանայ»

                         

                         

        *Շանթ- Շանթիկ

Շանթ- Շանթիկ թատերախումբերը  հիմնադրւել են 1988 թւականին որպէս միութեանս մանկական և պատանեկան   խմբեր Պրն. Ռուբիկ Մկրտիչ Պետրոսեանի ղեկավարութեամբ:

Խմբերը շաբաթական 2-3 պահ փորձեր են կատարում կենտրոնատեղիում Պրն. Ռուբիկի և իր օգնական Լուսինէ Յովհաննիսեանի միջոցով:

Մասնակիցները  փորձերի ընթացքում սովորում  են դերասանի վարպետութիւն  և ծանօթանում  թէ հայկական և թէ արտասահմանեան պիէսների հետ:

2011 թւին խումբը մասնակցել է Հայաստանի « Նռան հատիկ» փառատօնին և գնահատանքի արժանացել իրաւարար կազմի կողմից:

Սոյն ներկայացումները բեմադրւել են վերջին տարիների ընթացքում խմբի անդամ- ուհիների միջոցով՝

-         Ագահութեան վերջը

-         Բարեկենդանը

-         Չարի վերջը

-         Պապն ու Շաղկամը

-         Քէֆ անողին քէֆ չի պակսիլ

-         Նախշուն Զոքանչներ

 

Խմբերը ամեն տարի նոր բեմադրութեամբ ներկայացումներ են ունենում «Կոմիտաս» սրահում:

 

  *Անցեալ շուրջ 10 տարիների ընթացքում բացի արւեստի դպրոցի աշխատանքներից  ընկ. Սեդրակ Գոջամանեանի ղեկավարութեամբ Արւեստից միութեան նախաձեռնութեամբ  «Կոմիտաս » սրահում ներկայացւել է 5 ներկայացումներ հետևեալ կարգով՝

- 2006-ին« Ուր պիտի թաղւենք»

- 2006-ին « Ես ծով ունեմ»

- 2007-ին« Շխոնց Միհրան»

- 2011ին «Ուր պիտի թաղւենք»-ի պարսկերէն տարբերակը պարսիկ դերասանների խաղարկութեամբ

 - 2011 դեկտ.29-30 ին « Ձմեռ պապին և Երւանդի սեռւիսի երեխաները» ներկայացումները:

 

 

    Վերջին տարիների ընթացքում Արւեստից միութեան վարչութիւնները ժամանակ առ ժամանակ հիւրաբար ընդունել են համայնքիս սիրելի դերասաններին և բեմադրիչներին  «Արամայիս Աղամալեան»  թատերախմբի անւան տակ   աշխատելու համար, որոնք տարբեր ներկայացումներ են  ունեցել կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում

 

       Ընկեր Վահագն Ազիզեանի ղեկավարութեամբ 2010 թւականին բեմադրւեց «Իմ բոլոր  զաւակները»,  և նոյն թւականի ամռանը մասնակցեց  հայաստանի « Մէկ ազգ , մէկ մշակոյթ» փառատօնին:

2011 -ին  Շահբազեան սրահում  ցեղասպանութեան 97-րդ տարելիցի  առիթով  խմբի մի քանի անդամների ներկայութեամբ Ռադիօ բեմադրութեան տեսքով ներկայացւեց՝  « Կոմիտաս  վարդապետի կեանքից մի հատւած» :

2012 թւականին « Մանկական Արւեստի Շաբաթւայ» ծրագրերի շարանում սոյն խումբը բեմադրեց«Թիք-Թակ» ներկայացումը մանուկների համար:

իսկ 2012-ին բեմադրւեց  « Թռիչք կկւի բնի բարձրունքով» ներկայացումը:

 

2012 –ի յունիսի 21-22-ին  Գաբրիէլ Թիքիդջեանի գլխաւորութեամբ ներկայացւեց « Դռնփակ» թատերգութիւնը իսկ 2013 –ի  յունիսին «Առլեզ» բեմադրութիւնը:

 

 

 4-     Արւեստի Դպրոց

     Արւեստից միութիւնը 2011 թւականի նոյեմբերին  հիմնադրեց մանկական   « Արւեստի դպրոցը»:

        Դպրոցը կայանում է շաբաթական մէկ պահ 5 դասարաններով,

5-7 ,8-10, 11-13 տարեկան երկսեռ երեխաների համար ,որոնք իրենց ցանկութեամբ 5 դասարաններից  3-ին են մասնակցում:

       Սկզբնական շրջանի դասարաններն էին ՝ նկարչութիւն և խեցեգործութիւն , երաժշտութիւն, պար , թատրոն, որին ժամանակի ընթացքում յաւելւեցին նաև ժուռնալիստիկայի և հեքիաթի բնագաւառները: 

         Դպրոցն ունի իր ղեկավար յանձնախումբը և տեսուչը որոնք ուսուցիչների հետ  վերահասու են  դասարանների կայացման և կազմակերպչական աշխատանքներին :

 

          Անցեալ շուրջ 3 տարիների ընթացքում  դպրոցի սաները իրենց մասնակցութիւնն են ունեցել Արւեստից միութեան ծրագրերից  մի քանիսին, ինչպէս օրինակ՝, թատրոնի  դասարաների ուսուցիչ Սեդրակ Գոջամանեանի բեմադրութեամբ 2013 թւականին ներկայացւեց« Մկստաան»  մանկական թատրոնը որին մաս էին կազմում դպրոցի համարեայ բոլոր սաները:

 

   Իսկ 2012 թւի Դեկտեմբեր  ամսից սկսեալ «Արւեստի դպրոցի» պարի սաները իրենց ուսուցչուհի Լինէտ Սարգսեանի ջանքերի միջոցով, անցան «Արարատ պարի դպրոցի» 4-րդ խումբ:

 Արւեստի դպրոցի երգչախումբը սկզբնական շրջանում ղեկավարւեց   Արաքս Խաչատրեանի և Հեղինէ Օհանեանի միջոցով, իսկ արդէն շուրջ մէկ տարի է ինչ ղեկավարում է Արփի Սիմրոջեանը:

Խումբը ելոյթներ է ունենում կազմակերպութեանս տարեդարձի տօնակատարութեանը, համահայկական խաղերի բացման արարարողութեանը և «Մանկական Արւեստի Շաբաթ» միջոցառումների ընթացքում:

 

    Նկարչութեան և խեցեգործութեան դասարանների պատասխանատուն է  Արմինէ Վարդանենաը, ով համբերատարութեամբ և մեծ նւիրւածութեամբ երեխաներին սովորեցնում է թէ ինչպէս ձեռքերի միջոցով արտահանել ներքին աշխարհի մտորումները և զարգացնում է իւրաքանչիւրի ստեղծագործական միտքը:

Իսկ Ժուռնալիստիկայի դաստիարակը Սևան Պետրոսեանը հորդորելով փոքրիկներին, թռիչք է տալիս նրանց մտքերը և ցուցմունք տալիս թէ ինչպէս բանաձևել և ամփոփել  իրենց մտածմունքները:

        Արւեստից միութեան վարչութիւնը դպրոցի յանձնախմբի հետ համատեղ  աշխատում է դպրոցի որակը ապահովելու համար ,մասնագէտ դասատուներ  հրաւիրել, որոնք երեխաներին կը կրթեն ու կը դաստիարակեն ճիշտ ուղղութեամբ և հայկական հոգեբանութեամբ:  Այսպիսով 2014 թւականի Յունւար ամսին որպէս խեցեգործութեան մասնագէտ Հայաստանի Գեղագիտական Արւեստի Կենտրոնից հրաւիրւեց, Արմինէ Յովհաննիսեանը : 15 օրերի ընթացքում դասարաններ կայացաւ  թէ երեխաների և թէ մեծերի համար, որը ջերմ ընդառաջում ունեցաւ  մասնակիցների կողմից: Նախագծի վերջին օրերին  կազմակերպւեց նկարչութեան և խեցեգործութեան ցուցահանդէս, ուր ցուցադրւեցին  երեխաների ձեռքի աշխատանքները:Նոյն օրը ելոյթ ունեցաւ  նաև մանկական երգչախումբեը:

     Յուլիս ամսւայ ընթացքում սոյն կենտրոնի կողմից մեզ ընկերակցեց Բատիկ-ի մասնագէտ Սոնիա Բանոյեանը որ նոյնպէս դասարաններ ունեցաւ թէ մեծահասակների և թէ փոքրիկների համար: Դասարանների աւարտին մասնակիցների աշխատանքները  մի շաբաթ տևողութեամբ ցուցադրութեան դրւեցին «Արարատ» մարզաւանի ընթրիքների բաժնի «Աքուարիոմում»:

 

5-     Ընթացիկ

      Արւեստից միութեան վարչութիւնը միշտ  գրկաբաց ընդունել է  համայնքի բոլոր արւեստագէտ և արւեստասէր ընկերների կողմից առաջարկւած ելոյթները, որոնց կազմակերպչական աշխատանքները  ի մի են եկել վարչութեանս միջոցով :

      2013 թւականին 31-րդ թատերական  ֆաջր փառատօնի մասնակից՝  ,Հայաստանից Թեհրան ժամանած « Միմ» ստուդիոն  1 գիշերւայ ծրագրով ներկայացում ունեցաւ «Կոմիտաս» սրահում:

Իսկ 2014 թւականին 32-րդ ֆաջր փառատօնին նոյնպէս հայրենիքից «Միհր»  թատերախումբը  « Կոմիտասի 10 պատւիրաններ» և « գոյներ» ներկայացումներով բեմադրութիւն ունեցաւ:

 

    *Երաժշտական բնագաւառում  14 տարի անընդմէջ միութիւնս  սիրով հիւրընկալել է սիրելի ընկերներ Հանրի և Շաքէ Յարութիւնեաններին որոնք մեծ նւիրւածութեամբ  իրենց  ընկերների հետ միատեղ երաժշտականան ելոյթներ են ունեցել «Կոմիտաս» սրահում: Սիրելի ընկերները մեծ սիրով իրենց 2014 թւականի ելոյթը նւիրեցին Հ. Մ. Ա. Կ.-ի 70 -ամեակին:

 

     2011 թւականին երկու ծրագրերով ելոյթներ ունեցաւ « Եղանակ» ջազ երաժշտախումբը պրն.  Վարուժ Ոսկանեանի գլխաւորութեամբ :

 

    2012-ի Փետրւարին ելոյթ ունեցաւ նոր ջուղայի «Սմայլ» համոյթը  Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ և Բեթինա Յովսէփեանի մեներգեցողութեամբ:

 

    Սոյն ծրագրերի շարանում կարելի է մատնանշել նաև 2013 թւականի յունւար ամսին Հայաստանից Թեհրան ժամանած  «Ծովակ» ժողովրդական երգի-պարի համոյթի  ելոյթը Գագիկ Գինոսեանի խմբավարութեամբ:

 

   *Համադպրոցական և համահայկական խաղերի ընթացքում  նաև  միութիւնս համագործակցում է Մարզական միութեան հետ:

 

          *Ընթացիկ ծրագրերի շարանում նաև կարելի է մատնանշել այն ծրագրերի շարանին որոնք կազմակերպւում են որպէս խրախճանք կամ  ուրախ ժամանց միջոցառումներ, ինչպէս օրինակ ուրախ երեկոներ, մանկական դաշտահանդէսներ կամ միութենականների հետ ընդհանուր հանդիպումներ:

 

 6-     Ձայն ու Պատկեր

     27-րդ շրջանին կազմւեց «Ձայն ու Պատկեր» բաժանմունքը որում ներառւում էին լուսանկարչութեան- ֆիլմարւեստի և կերպարւեստի խմբակները: Տարիներ շարունակ բաժանմունքը բազմաթիւ աշխատանքներ է տանում արւեստի վերոյիշեալ ասպարեզներում, սակայն նադամների թւի սակաւեցման պատճառով 1990  թւին բաժանմունքը կազմալուծւում է:

 

7-     Մանկական

   1983 թւականին կեանքի կոչւեց Մանկական բաժինը որը ընդգրկում էր միութեան մէջ աշխատող մանկապատանեկան խմբակները: Սոյն բաժանմունքը տարիներ շարունակ բազմաթիւ աշխատանքներ է կատարել  մանկական և պատանեկան ծրագրեր, համերգներ, փառատօններ և միջոցառումներ  կազմակերպելու համար: Ցաւօք սրտի Մանկական բաժանմունքը ևս ժամանակի ընթացքում կազմալուծման է ենթարկւում :

 

 

8-     Նկարչութիւն

   1988  թւականին կազմւում է մանկական նկարչութեան դասարաններ  Արմինէ Զէյթունցեանի գլխաւորութեամբ: Այնուհետև դասարանները ղեկավարւում են Ալենուշ Թորիկեանի և աւելի ուշ Ալենուշ Յարութիւնեանի միջոցով որոնք տարիների ընթացքում աշակերտութեան թւի սակաւեցման պատճառով բեկանւում են:         

   *2011 թւականին ,Հայաստանի Հանրապետութեան կրթութեան և գիտութեան նախարարութիւնը կազմակերպել  էր համահայկական մանկապատանեկան նկարչական  մրցոյթ-փառատօն` «Հայոց պետականութիւնը,  5000-ամեայ և 20-ամեայ» խորագրով:

Փառատօնին մասնակցելու հրաւէր էր ստացել նաև կազմակերպութիւնը, այդու մայիս ամսւայ ընթացքում   Արւեստից միութիւնը նախաձեռնեց նկարչութեան մրցոյթ և լաւագոյն նկարները ուղարկւեցին Հայաստան փառատօնին մասնակցելու նպատակով:

     Ուրախալի էր որ 50 ընտրեալներից 5-ը լաւագոյն գնահատականների արժանացան Հայաստանի Գեղարւեստի Կենտրոնի կողմից:

 

      2014 –ին նաև Արւեստի դպրոցի երեխաները մասնակել են սոյն փառատօնին որը նւիրաւած է ցեղասպանութեան 100- ամեակին: Ներկայ եղան շուրջ 50 երեխաներ որոնց նկարածների լաւագոյնները գնահատւեցին համադպրոցական խաղերի բացման արարողութեան ժամանակ:

 

 

    Կազմակերպութեանս 70- ամեակին նւիրւած ծրագրերի շարանի առաջին միջոցառումը  կայացաւ 2014-ի փետրւարի 7-ին Արւեստից միութեան կողմից կազմակերպւած « Արարատը  կազմակերպութիւնը ձեր աչքերով» նկարչութեան  փառատօնի տեսքով: Սոյն փառատօնին նաև մաս կազմեցին շուրջ 50 երեխաներ :

 

 

Երգ- երգոց

   2013 թւականի աշնան վերջին , ընկեր Արմէն Ասատրեանի գլխաւորութեամբ  կեանքի կոչւեց « Արարատ» էստրադային համոյթի նոր կազմը:   2 գիշեր ելոյթներով նւագախումբը և երգիչները գեղեցիկ կերպով Իրանահայ բանաստեղծներից և երաժիշտներից կատարումներ ունեցան , որը շատ ջերմ գնահատւեց հանդիսատեսի կողմից:

    Յառաջիկայ աշնան ընթացքում նաև կազմակերպութեանս 70 -ամեակին նւիրւած ծրագրերի շարանում նոր երգացանկով համերգներ կունենայ սոյն խումբը :

 

  ՄԱՇ

    Վարչութիւնս 2012 թւին մէկ անգամ ևս աշխատանքի հրաւիրեց 80-90 ականների «Մանկական Արւեստի Շաբաթ»-ւայ փորձառու Ընկ. Անահիտ Գրիգորեանին , որի գլխաւորութեամբ կազմւեց նոր յանձնախումբ որոնք  նոր շնչով ու ոգևորւածութեամբ  ներկայացրեցին ՄԱՇ –ը 2012-ի հոկտեմբեր ամսին:

Յառաջիկայ Հոկտեմբեր ամսին  նաև կըներկայացւի ՄԱՇ –ը նոր ծրագրով:

   

 9-     Կասկադ

      Հ. Մ. Ա. Կ.-ի Արւեստից միութիւնը  որպէս կազմակերպութեանս մշակութային միաւոր իր պարտքն է համարում առօրեայ աշխատանքներին կից կազմակերպել  որակեալ ձեռնարկների շարան, նոր սերնդի աշխուժացման և ոգեշնչման նպատակով:

        Նոյն պատճառով էր որ 2012 թւի Յուլիսին միութիւնս երիտասարդ ընկերներից կեանքի կոչեց 7 հոգանոց յանձնախումբ, որին յանձնարարեց մշակել երաժշտական նախագիծ որն իր մէջ կընդգրկի երիտասարդ նոր երաժշտախմբերի ելոյթներ, և զարկ կտայ նոր սերնդի հետաքրքրութեանը:

     Յանձնախումբը « Կասկադ» խորհրդաւոր անունը կոչելուց յետոյ համագործակցութեան  հրաւիրեց  համայնքի դասական, ջազ, փափ, րոք, քաունթրի, բլուզ, ֆոլք, և այլն ոճերում աշխատող երաժշտախմբերին :

       Ցայսօր ելոյթ են ունեցել շուրջ 12 խմբեր : Ելոյթները տեղի են ունենում  «Շահբազեան» սրահում  երկուշաբթի օրերը երկու բաժիններում: Իւրաքանչիւր բաժնում հնչում են շուրջ 10 կտորներ 30-ից 40 րոպէ տևողութեամբ:

       Երկու ընդհանուր ելոյթներ ևս տեղի են ունեցել նախագծին մասնակցող խմբերի երաժիշտների միացեալ ուժերով:Առաջինը         « Սիրոյ երգերի երեկոյ» վալէնթինի տօնին նւիրւած իսկ' երկրորդը՝   «Ցեղասպանութեան» 98-րդ տարելիցին:

             2013 թւականի համահայկական խաղերի ընթացքում նաև 3 խմբեր ելոյթներ ունեցան ֆուտբոլի դաշտի շրջափակում:

            Նախագծի նոր շրջանը իր աշխատանքները վերսկսելու է ամառային  արձակուրդներից  յետոյ:

 

10- Գրական

     Գրական բաժանմունքը  Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հիմնադրման օրւանից , կարևորագոյն միաւորներից է համարւել և տարեց տարի  աւելի  ընդլայնւել և ամբողջացւել է :

   Իրանահայ համայնքի  ջերմ սէրը և հետաքրքրութիւնը «Հայ գրականութեան» նկատմամբ պատճառ է դարձել որ կազմակերպութեանս սոյն միաւորը  տարիներ շարունակ

ամենագործունեան  և աշխոյժներից  համարւի:

   Շատ ամփոփ կներկայացւի բաժանմումքի գործունէութիւնը անցեալ 70 տարիների ընթացքում:

   Գրական  բաժանմունքը իր հիմնադրման օրւանից կազմակերպել է բազմաթիւ   ընթերցանութեան հանդիպումներ, գրականութեան դասընթացներ, գրական երեկոներ, հանդիսութիւններ, դասախօսութիւններ, ձեռնարկներ, մրցոյթներ, կլոր սեղաններ, տօնակատարութիւններ  և ասմունքի դասարաններ որոնք միշտ շատ դրական են գնահատւել բոլորի կողմից:

   Բաժանմունքը կատարել է նաև հրատարակչական ծաւալուն աշխատանք: Հրատարակւել են «Արարատ» տեղեկատուն, «Հայրենիք» ամսագիրը, «Յուսաբեր» օրաթերթը, բազմաթիւ գրքեր և պարբերականներ ինչպէս նաև մանկական գրքոյկներ:

 

   Գրական խմբի նոր սերնդի աշխատանքները սկսւել են 2011 թւականին Ընկ. Սեդրակ Գոջամանեանի գլխաւորութեամբ: Խմբի փորձերին մաս են կազմում շուրջ 15 պատանի- պարմանուհիներ :

2012 թւի  Ապրիլ 24-ին նւիրւած ծրագրերի շարանում Արարատ պատանեկան գրական խումբը ներկայացրեց « Յիշում ես» գրական երեկոն: Նոյն թւականի Դեկտեմբեր ամսին  նաև դաշնակցութեան տարեդարձի 122- ամեակին  բեմադրւեց Եղիշէ Չարենցի «Մահւան Տեսիլք»-ը :

       Խումբը շաբաթական 2 պահ փորձեր է ունենում «Արարատ» մարզաւանում:

              Ահա սա փոքրիկ ակնարկ էր բոլոր այն աշխատանքներից որ Արւեստից միութեան վարչութիւնները վերջին տարիների ընթացքում կազմակերպեցին արւեստասէր համայնքի համար: Միութեանս վարչութիւնը իր անունից շնորհաւորում է կազմակերպութեան  70-ամեակը և ապագայի փայլուն տեսլականով նորանոր նւաճումներ և առաւել յաջողութիւններ ցանկանում յառաջիկայ սերունդներին:

 

                                                                     Հ. Մ. «Արարատ» Կ.-ի

                                                        «Արւեստից» միութեան վարչութիւն