Ուրբաթ, յունւարի 31-ին Արենուշների Հատւածի թիւ 1 խումբը տօնեց իր 72-րդ տարեդարձը ուրախ և զւարճալի խնջոյքով։
Արենուշներն իրենց խմբի ոչ շարքային սկաուտների և ծնողների հետ տօնեցին, խաղացին տարբեր ադրենալինով լի խաղեր:
Տրւեցին մի շարք խմբակի փոխանցումներ ու գնահատականներ։ Օրւայ վերջում ունեցան վիճակահանութիւն և հաճելի ճաշկերոյթ։
Արիների հատւածի թիւ 3 խումբը փետրւարի 31-ին աշխատանքն սկսեց սքուաշ խաղով:
Սկաուտները աշխատանքին մասնակից եղան իրենց խմբի ոչ շարքային սկաուտները: Աշխատանքը շարունակւեց Մարդկութեան սխալների թեմայով, որի դասատուն էր՝ Արի Էմմանուէլ Յովսէփեանը: Օրւայ վերջում միասնական խաղ խաղացին Արենուշների հատւածի թիւ 3 խմբի անհատների հետ:
Ուրբաթ, յունւարի 31֊ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբն իր միասնական աշխատանքն սկսեց Արիների հատւածի թիւ 4 խմբի հետ նախաճաշ պատրաստելով։
Ապա ունեցան «Դեմոկրատ և Դիկտատոր» նիւթով դասարան, որի դասատուն էր՝ Դ.Ա. Սևակ Ռաթէոսեանը :
Դասարանից յետոյ նշեցին տարեդարձ և անցկացրն հաճելի պահեր միմեանց հետ։
Սկաուտական միութեան Աստիճանաւորական Գիշերային արշաւը տեղի ունեցաւ, թւականիս հինգշաբթի յունւարի 23-ին։
Արշաւի բացման արարողութիւնը կատարելուց յետոյ, թւով 30 ընկերներ մեկնեցին նախատեսւած paintball-ի գետին, որտեղ շուրջ 2 ժամ զւարճալի պահեր անցկացրին։
Վերադառնալով մարզաւան նախ խմբակ առ խմբակ պատրաստեցին իրենց ընթրիքը, ջերմ կրակի շուրջ խորոված ուտելուց յետոյ, շարունակեցին իրենց աշխատանքը, դիտեցին սկաուտական գիտելիքներին կապւող տեսաժապաւէն, որով էլ աւարտեցին իրենց Գիշերային արշաւը։
Գիշերելով մարզաւանում, ընկերները պատրաստւեցին յաջորդ օրւայ Սկաուտական աշխատանքների համար։
#Սկաուտական
ՀՄԱԿ-ի Մարզական Միութեան Մինի բասկետբոլի խումբը մասնակցում է Բանինօ քափի երկրորդ փառատօնին, որը նւիրւած է امیر ایلیاوی-ին։
Փառատօնին մասնակցում են 6 խմբեր։ ( Արարատ, Սեթարեգան Շահր Ռէյ (Բանինօ), Աթաշի, Շաքելի, Շահինթաբ ու Փերսփոլիս)։
Մարզական միութեան բասկետբոլի խմբի նախքին երկու մրցութիւներում յաղթել է Շաքելի և Բանինօ խմբերը։
#Մարզական
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ 47-րդ Համադպրոցական խաղերը
2025 թւականի երեքշաբթի, յունւարի 27-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի
«Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ 47-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը, թւով 14 դպրոցների 455 աշակերտ-ուհիների մասնակցութեամբ։
Ներկայ էին ԹՀԹ Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի, Հաշւեքննիչ մարմնի և Կրթական խորհրդի ներկայացուցիչները, Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան ու Իսպահանի և հարաւային իրանահայութեան պատգամաւերները, Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,
դպրոցների տեսուչներն ու փոխտեսուչները, ուսուցչական կազմերը, Ծնողական խորհուրդները, ծնողներն ու ընտանիքները, Կազմակերպութեան Կենտրոնական վարչութիւնը, միութիւնների, վարչութիւնների ու մարմինների ներկայացուցիչները։
Միջոցառման սկզբում հնչեց Տէրունական աղօթքը ապա Սկաուտական միութեան թմբկահարների և դրօշակագարդի միջոցով ներս բերւեց Իրանի և «Արարատ» կազմակերպութեան դրօշներն, որոնք հերթաբար հիմներգերի ընթացքին ծածանւեցին։
Այնուհետև Հաղորդավարներ՝ Նարէ Օհանեանն ու Մոնթէ Զոհրաբեանը, մասնակից դպրոցների անունները կանչելով մեծ խանդավառութեամբ տողանցելով սրահ էին մուտք գործում դպրոցների աշակերտ -ուհիներն իրենց ծնողական խորհուրդների ուղեկցութեամբ, նոյն միջոցին կենդանակերպ տիկնիկները զւարճացնում էին և ' աշակերտութեանը և ' հանդիսատեսին։
երկու ջահակիրներ՝ Աննա և Մոնթէ Բաղումեանները, որոնք ի դէպ այս խաղերի կրտսերագոյնն են մօտեցան Տէր Արիստակէս քահանայ Շահմիրեանին ջահը օրհնելու համար ապա սրահում բոցավառւեց ջահն ու գեղեցիկ հրավառութեամբ զարդարւեց սրահը։
Աշակերտի երդումը կատարեց Երազ Մակարեանը և Մրցավարի երդումը կատարեց Արմիդա Գրիգորեանը։
Ամբիոնի մօտ հրաւիրւեցին օրւայ առիթով արտայայտւելու Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանն ու Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն Արա Շահվերդեանը, Սրբազան հօր պատգամը հաղորդեց Տէր Արիստակէս քհն Շահմիրեանը։
Դպրոցների ելքից յետոյ Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի թիւ 2 և 3 խմբերը կատարեցին բեմադրիչ Քրիստինէ Յովակիմեանի «Sing sing sing» պարը, ցուցադրւեցին Մարզական միութեան երկու աշխատող ակադեմիաներ՝ Ֆուտբոլի ու բասկետբոլի կլիպները։
Պարախմբի թիւ 4 ի փոքրիկները
Կատարեցին Նարէ Մնացականեանի բեմադրութեամբ երկրորդ պարը՝ «Dans la classe» -ը։
Հաղորդավարներին միանալով Մալենա Մարտեանը միասնաբար փակւած համարեցին միջոցառումը հրաւիրելով դիտելու առաջին խաղ՝ բասկետբոլը, որը կայանալու էր Մարիամեան և Գոհար դպրոցների միջև։
Հաճելի պահեր և ընկերական ջերմ մթնոլորտ ենք ցանկանում բոլոր մասնակիցներին, ովքեր մի քանի շաբաթների ընթացքին ձեռք են բերելու ընկերական ու մարզական փորձառութիւններ՝ ծնողների, պատասխանատուների, մարզիչների ու մրցավարների և ինչու չէ հէնց իրենց՝ աշակերտների շնորհիւ։
47-րդ Համադպրոցական խաղերի յանձնախումբը բաղկացած է հետևեալ անձնակազմից՝
Նինելա Դաւթեան
Արմոնդ Միրզախանեան
Լոռեթա Դաւթեան
Վարագա Սիմոնեան
Արփինէ Նաւասարդեան
Լալա Մինասեան
Ուրբաթ, յունւարի 24-ին Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խումբը և Արիների հատւածի թիւ 4 խումբն ունեցան միասնական աշխատանք։
Աշխատանքն սկսեցին սկաուտական խաղերով, ապա սկաուտները ծանօթացան լեռնագնացութեան աշխատանքներից մէկի հետ։
#Սկաուտական
2025 թւականի, յունւարի 24-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Հանրային հասարակական բաժանմունքի նախաձեռնութեամբ դասախօսութիւն:
օրւայ դասախօսն էր Ճարտարագէտ՝ Արթուր Յովսէփեանը։ Դասախօսութեան նիւթն էր՝ Արհեստական բանականութիւն։
Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Թամրազեանը, ապա բաժանմունքի վարչութեան նախագահ՝ ընկեր Արմինէ Գրիգորեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց օրւայ դասախօսութեան մասին յե
հետևեալը՝
Շնորհաւորելով 2025 թւականը Երէցների միութեան առաջին հանդիպումը սկսում ենք մեր դարաշրջանի արդէն իսկ առօրեայ դարձած «Արհեստական բանականութիւն» նիւթը:
Այս տեխնոլոգիան թափանցել է մարդկային գործունէութեան գրեթէ իւրաքանչիւր ոլորտ սկսած առողջապահութիւնից մինչև ռազմական սարքաւորումներ այն արդէն իսկ փոխարինում է համաշխարհային քաղաքական ու տնտեսական կառուցակարգերը և հաւանաբար ամբողջովին փոխելու է մարդկային ապրելակերպը, որը դրա շնորհիւ հնարաւոր է կտրուկ աւելացնել աշխատանքների արտադրողականութիւնն ու արդիւնաւէտութիւնը:
Համաշխարհային տնտեսական 2022 թւականի գնահատականներից մէկի համաձայն Արհեստական բանականութեամբ մօտ 75 միլիոն աշխատատեղ կը փակւի իսկ 133 միլիոն կստեղծւի, որը փաստ է այդ իրականութեան, որ այն երկրները, որոնք արագ կը կողմնորոշւեն ու հեռանկարային ներդրումների միջոցով առաւելագոյնը կանեն արհեստական բանականութիւնը զարգացնելու համար առաջատար դիրք կունենան նոր ձևաւորւող աշխարհակարգում:
Այս հետաքրքիր նիւթը ձեզ ներկայացնելու համար, այսօր հրաւիրել ենք հայ ճարտարապետների և ճարտարագէտների միութեան նախագահ՝ ճարտարագէտ Արթուր Յովէփեանին:
Ճրգ. Արթուր Յովսէփեանը բարձր տեխնոլոգիաների միջազգային մասնագէտ է, մասնագիտութեամբ զբաղւում է բարդ համակարգերի գծագրմամբ ու արտադրութեամբ complex product system արհեեստական բանականութեան هوش مصنوعی , ռոբոթների, հեռաղեկավարւող համակարգերի, աւտոմատացւած հաստոցների ու հոսկագծերի ոլորտում։
Ունի գիտահենք دانش بنیاد միջազգային հիմնարկներ, գիւտեր ու գիտական յօդւածներ, Գիտաշխատող է ու համալսարանի դասախօս, մասնագիտական թերթերի խմբագրութեան անդամ ու արտօնատէր է نشریه صنعت هوشمند և نشریه انقلاب چهارم صنعتی։
Ճարտարագիտութեան վարժագիտական ոլորտում մասնագիտացւած է տեխնոլոգիաների ու գիտութեամբ imnovation management
Գերմանիայի հաստոցաշինական գործարանների կազմակերպութեան VDW անդամ է։
Շտուտագարդ ցուցահանդէսների Stutgard messe կազմակերպութեան տեխնոլոգիաների խորհրդատու ու ռազմավարական ծրագրերի մշակիչ է։
Աշխատում է Հայաստանի համապատասխան նախարարութիւններում, համալսարաններում ու հիմնարկներում:
Ապա ընկերը հրաւիրեց դասախօսին օրւայ նիւթը սկսելու համար, շուրջ երկու ժամ հետաքրքիր բացատրութիւններից և ինչ որ չափով գործնական աշխատանքի ընթացքին և աւարտին եղան բազմաթիւ հարցադրումներ, որոնք բոլորը պատասխանւեց:
Այնուհետև ներկաները հրաւիրւեցին համեստ հիւրընկալութեան, որը պատրաստւել էր հանդէս ձեռնարկ բաժանմունքի ընկերների միջոցով, որտեղ նաև նշւեց Դեկտեմբեր և Յունւար ամիսների տարեդարձները:
Ուրբաթ, յունւարի 24-ին «Տնակ» ռեստորանում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ ճաշկերոյթ։
Ճաշկերոյթին ներկայ էին մեծ թւով մասնակիցներ, նաեւ Կենտրոնական Վարչութեան, Արւեստից միութեան Վարչութեան, պարի յանձնախմբի ընկերները, ուսուցիչները, պարի անդամներն ու իրենց ծնողները:
Մտերմիկ և հաճելի մթնոլորտում մատակարարւեց խորոված և աբգուշտ։ Տեղի ունեցաւ վիճակախաղ՝ ոսկէ վզնոց նւիրւած Լազարեան ոսկերչանոցի կողմից։
Հիւրերը մեծ գոհունակութեամբ թողեցին դահլիճը։
Արիների հատւածի թիւ 1 խումբը յունւարի 25-ին բարձրացաւ Դարբանդ սարը: Սկաուտները սարում պատրաստեցին նախաճաշ և նոր փորձառութիւն ձեռք բերեցին լեռնագնացութեան ասպարէզում:
Աշխատանքը շարունակեցին կրակ վառելու և դանակ կացնի դասարանով և գիտելիքներով լի վերադարձան մարզաւան: