Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան օրիորդաց Կրտսեր բասկետբոլի խումբը յաղթելով «Արսա» խմբին, յաջողել է գրաւել մրցումների երրորդ տեղը:
Շնորհաւորում ենք խմբին, մարզիչին ու մարզիկների և ցանկանում նորանոր վերելքներ:
2024 թւականի աւարտին, դեկտեմբերի 25-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի անդամները մտերմիկ խնջոյք էին կազմակերպել, ընթացքին պատրաստել են գունագեղ զարդեր որով զարդարել են տօնածառը եւ դիմաւորել ձմեռպապին։
Խնջոյքին ներկայ էին պարի ուսուցիչները եւ յանձնախումբը։
Նոր տարւայ սեմին, երեքշաբթի, նոյեմբերի 24-ին, Արարատ կենտրոնատեղիում
Հ. Մ. «Արարատ»
Կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախմբերը կազմակերպել էին մտերմիկ խրախճանք, որը անցաւ ուրախ երգերով, կեր ու խումով եւ նոր տարւայ բարի մաղթանքներով։
Խնջոյքին ներկայ էին նաեւ Կենտրոնական Վարչութեան անդամները, Արւեստից միութեան վարչութեան ընկերները եւ երգչախմբի կողքին կանգնած մի քանի մասնագէտներ։
Հինգշաբթի, դեկտեմբերի 19-ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբը կազմակերպեց Արշաւ դէպի Աբուզէյդաբադ անապատ: Արշաւի ընթացքում Արենուշները նախ նշեցին իրենց խմբի տարեդարձը, ապա խարոյկի վրայ պատրաստեցին նախաճաշ։ Այնուհետև արենուշները ուղտ նստեցին և ձեռք բերեցին հետաքրքիր փորձառութիւն: Սկաուտները ունեցան դասարան անապատում ապրելու անհրաժեշտ հմտութիւնների վերաբերեալ, որի դասատուն էր՝ ոչ շարքային սկաուտ Մհեր Աբդալեանը։ Սկաուտները իրենց ճաշը պատրաստեցին խարոյկի վրայ, իսկ արշաւի աւարտին կազմակերպւեց ադրենալինով լի ակտիւութիւն (սաֆարի): Արշաւի ընթացքում սկաուտները ձեռք բերեցին անապատում գոյատևման կարևոր գիտելիքներ, ինչը այն դարձրեց հաճելի ու հետաքրիր աշխատանք:
Դեկտեմբերի 16-ին կայացաւ Հ.Մ.Ա.Կ.֊ի Սկաուտական միութեան Աստիճանաւորական հերթական դասընթացների շարանը: Դասարանի նիւթն էր՝ Ղեկավարում և ճիշտ ղեկավարման հմտութիւններից օգտւել սկաուտական աշխատանքների ընթացքում, դասաւանդութեամբ սկաուտական միութեան նախքին սկաուտապետեր՝ ընկերներ Սոֆի Ջաղարբէգեանի, Հարմիկ Նաւասարդեանի և Արբի Զոհրաբեանի:
Դասարանը իր գիտելիքներից բացի, մեծ հետաքրքրութիւն առաջացրեց աստիճանաւորների մօտ, որոնք իրենց հարցերը և մտահոգութիւնները ուղղեցին դասատուներին, նաև դասարանի վերջում սկաուտներն իրար շուրջ ընթրեցին ու ստեղծեցին հաճելի յուշեր:
2024 թւականի աւարտին, դեկեմբերի 12 և 13-ին, ամիսներ հետեւողական եւ ըստ ժամանակացոյցի աշխատելուց յետոյ բեմադրւեց «Նազար 2024» նորաոճ եւ արդիական մեր Քաջ Նազարը։
Նախագծի մտայղացումը Արւեստից միութեան տարիների անդամ ընկեր Մեղեդի Նազարեանինն էր, որ երկար ամիսներ մանրամասնօրէն խօսւեց ու կոփւեց Արւեստից Միութեան վարչութեան սեղանին և ընդլայնւելով իր մէջ ներառեց Արւեստից Միութեան րՄանկապատենկան երաժշտաթատերական խմբի թատերական անդամներին «Արարատ» պարախմբին, դերասան՝ Վարանդ Պետրոսեանին, երաժշտութեան գործիքաւորող եւ համադրող՝ Արմէն Ասատրեանին, ընդհանուր բեմադրութիւնը եւ սցենարը յանձնելով սիրելի Էրւին Գալստեանին։
Ձեռնարկին մեզ օժանդակում էին Արւեստից միութեան մի շարք անդամներ, երաժշտաթատերականի, պարախմբի, երգչախմբի անդամները, մի շարք ծնողներ, օգնականներ եւ Սկաուտական միութեան քանի ընկերներ։
Բեմադրութեանը ներկայ գտնւեցին՝
ԹՀԹ Պատգամաւորական ժողովի և Թեմական խորհրդի ներկայացուցիչները,
Հոգշ Տ Առաքել աբղ Գատեհճեանը,
ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը,
ԻԻԽ Իսպահանի և հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը,
Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,
Կրթական խորհրդի ներկայացուցիչը,
Արարատի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը և կազմից ընկերներ,
միութիւնների ու մարմինների վարչութիւնների ներկայացուցիչները, ընկերները ծնողներն ու թատերասէր համայնքը։
Ներկայացման աւարտին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութիւնը մտերմիկ խնջոյք էր կազմակերպել, որի ընթացքին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ.Սոֆի Ջաղարբեգեանն իր քաջալերանքի և շնորհակալական խօսքերն ուղղեց պրն. էրւին Գալստեանին, բոլոր դերասաններին եւ կուլիսներում աշխատող անձանց յաջող ներկայացման համար եւ ուժ ու կորով մաղթեց իրենց։
Արիների հատւածի թիւ 3 խումբը դեկտեմբերի 13-ին աշխատանքն սկսեց քոնսէ խաղով:
Սկաուտները սնւելուց յետոյ մասնակցեցին Արիների հատւածի թիւ 1 խմբի պատրաստած զիփլայնին ու վայելեցին ադրենալինը:
Ուրբաթ, դեկտեմբերի 13-ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբն օրն սկսեց Նոր տարւայ ձեռքի աշխատանք պատրաստելով։
Ապա ունեցան տօնածառի և ձմեռպապիկի մասին դասարան, դասարանի ընթացքում սնւեցին համով շոկոլադէ ըմպելիքով:
Օրւայ վերջում այցելեցին Հ.Մ.Ա.Կ֊ի Արխիւային գրասենեակն ու ցուցասրահը և ծանօթացան Արարատ կազմակերպութեան գոյքերի պատմութեան հետ։
ՀՄԱԿ-ի Մարզական միութեան օրիորդաց բասկետբոլի Կրտսեր խումբը յաղթելով «Աթաշի»խմբին, յաջողել է անցնել մրցումների միւս փուլ, խաղերը շարունակւում են:
Խաղի արդիւնք՝
«Արարատ» 57- 37 «Աթաշի»
Արիների հատւածի թիւ 4 խումբը, նոյեմբերի 21-ին ունեցաւ հաճելի ու տպաւորիչ Գիշերային արշաւ:
Սկաուտները աշխատանքն սկսեցին խմբային խաղով, ապա պատրաստեցին սեղան և աթոռի սարքաւորում: Սկաուտները պատրաստեցին չիզբըրգըր, ու իրենց ընթրիքը վայելեցին հէնց իրենց սարքաւորումի վրայ: