Հ․Մ․Ա․Կ․-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ այս տարի Ամառային աշխատանքներում կազմակերպւել է նաև "Մամա-բալիկ խմբային դասարաններ"
շաբաթական մէկ պահ երկու տարիքային սահմանում՝ 1/5-ից 2/5 տարեկան և 2/5-ից 3/5 տարեկան բալիկների համար։
Մամա-բալիկ դասարանների նպատակն է՝
1- Զգայական և շարժիչ հմտութիւնների զարգացում՝ մկանների և հինգ զգայարանների զարգացում
2- Երեխային ծանօթացնել իր մասին
մարմնի մասին իմացութիւն, հասկանալով զգացումը , բացայայտել և ստանալ հետաքրքրութիւններ ու ցանկութիւններ
3- Սոցիալական հմտութիւնների ցարգացում՝ խմբային գործունէութեան կատարում արւեստի և խաղերի տեսքով, ծանօթութիւն շրջակայ միջավայրի հետ և առիթներ ստեղծել շփման համար
ՀՄԸՄ-Ի ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԵԱՄԲ՝
ՀԱՄԱ-ՀՄԸՄ-ԱԿԱՆ 12-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԻ ԲԱՑՈՒՄԸ՝
«ԽՐՈԽՏ, ԽԻԶԱԽ, ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ
Ուրբաթ, 21 յուլիսի երեկոյեան ժամը 6.15-ին (Երեւանի ժամանակացոյցով), Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» Սկաուտական բանակավայրում ընթացք առաւ համա-ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումը՝ բացման արարողութիւնը, որտեղ ներկայ գտնուեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՄԸՄ-ի Կենտրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեանը, անդամներ՝ Դաւիթ Յակոբեանը, Օշին Փիրումեանը, Տիրան Վահրատեանը, Ֆէտի Խաժակ Գազանճեանը եւ քոյր Թալին Օրտողլեանը։ Ներկայ էին նաեւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչութեան անդամները, ինչպէս նաեւ՝ Հայաստանի մէջ Իրաքի եւ Պուլկարիայի դեսպանների ներկայացուցիչները։
Բացման արարողութիւնը ընթացք առաւ բանակողների հանդիսաւոր կերպով բանակավայր մուտքով։ ՀՄԸՄ-ի Շրջանային եւ Մեկուսի 30 շրջանների եւ Իրանի «Արարատ», «Սիփան» եւ «Նայիրի» միութիւնների 750 բանակողներ կարգապահ շարքերով իրենց տեղերը գրաւեցին դրօշակի կայմերի դիմաց։
Զգալի էր ՀՄԸՄ-ի Արցախի սկաուտների բացակայութիւնը։ Բոլորը մտքով ու հոգով այդ պահին բանակումից զրկուած Արցախի սկաուտների հետ էին։
Տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն։
Հայաստանի, Արցախի, ՀՄԸՄ-ի սկաուտական եւ բանակումի քայլերգներով բարձրացան Հայաստանի, միջազգային սկաուտութեան եւ բանակումի մասնակից շրջանների երկրների դրօշները։ Հանդիսութիւնը վարեց բանակումի հերթապահ եղբ. Արամ Գայսէրեանը՝ Արեւելեան Մ. Նահանգներից։
Երեքշաբթի յուլիսի 18-ին Արենուշների հատւածի թիւ 4 և Արիների հատւածի թիւ 2 խմբերը "Արարատ" մարզաւանից մեկնեցին դէպի Արաք միասնական բանակում անցկացնելու համար։
Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ երեխաների
«ԱՄԱՌԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔ»-ներից պատկերներ
Պատկերներ՝
հՄԱԿ-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի նախապատրաստական փորձերից։
Հարկ է նշել, որ «Արարատ» պարախմբի Անսամբլը եւ
Ա խումբը, հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի հրաւէրով, ելոյթ է ունենալու 2023 թ.-ի օգոստոս 5-ին Գիւմրիում կազմակերպւած 8-րդ համահայկական խաղերի բացման հանդիսութեանը։