Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Թւականիս նոյեմբերի 27-ին, բազմամարդ էր Հ. Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնատեղի համարւող «Կոմիտաս» սրահը, ուր երկու ժամերի ընթացքում հանդիսատեսին հրամցւեց հայկական եւ միջազգային պարեր:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան դեկտեմբեր ամսւայ ամսական հանդիպումը յատկացւած էր միութեան 51-րդ տարեդարձին:

Ծրագրի սկզբում միութեան վարչութեան նախագահ ընկ.Հարմիկ Զովելեանը ներկայացրեց միութեան պատմականը ,ապա հանդէս եկաւ կազմակերպութեան« Արարատ »երգչախումբը ղեկավարութեամբ Սևան Աբէդիի, որոնք կատարեցին Հայաստան,մեր անուշ հայրենիք և գալիս ես երգերը.

Յիշատակելով դեկտեմբեր-1-ի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցը,Դէլէ եաման ասմունքով հանդէս եկաւ ընկ.Մելանիա Աղանեանսը:

«Արարատ» պարախումբը ներկայացրեց «Սևան»ի պարը Արա Գէորգեանի երաժշտութեամբ և Գագիկ Կարապետեանի բեմադրութեամբ:Ծրագիրը շարունակւեց անցեալ մէկ տարւայ Երէցների ծրագրերի և ամսւայ հանդիպումների շարան սլայդներով.որոնք պատրաստւել էին Հանրային կապի գրասենեակում:

Բեմ հրաւիրւեց կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ.Գէորգ Վարդանը օրւայ առիթով արտայայտւելու:

Ծրագիրը շարունակւեց խրախճանքով : Պարոնայք՝Հարմիկի և Փաթրիկի նւագակցութեամբ շարունակւեց ծրագիրը:

Ընկ.Թորգոմ Յակոբեանը ըստ հայկական աւանդական սովորութեան հանդէս եկաւ որպէս թամադա:

 Ընկ.Յարութ Նազարեանը ծրագիրը ճոխացրեց մի քանի երգերով :

Ընթրիքից յետոյ կատարւեց կարկանդակի արարողութիւնը:

Արհեստից բաժանմունքը կազմակերպել էր գեղեցիկ կրպակ ուր սրահի անկիւնում հիւրերին հիւրասիրում էր թէյով:

Ծրագրին ներկայ էին շուրջ 200 ընկերներ:Ներկայ էին   կենտրոնական վարչութեան ընկերները,քույր միութիւնների ներկայացուցիչները,Կենտրոնատեղի վարիչ մարմինը  և Հանրութեան հետ  կապի ընկերները:

Ծրագիրը ամփոփւեց միասնական նկարով:

Հարկ է նշել որ օրւայ հաղորդաւվարն էր միութեան փոխնախագահ՝ընկ.Արմինէ Գրիգորեանը:

Ուրախութեամբ յայտնում ենք որ չորեքշաբթի դեկտ.9-ին Իրանի օրիորդաց սուպեր լիգաի բասկետբոլի մրցումների շարանում, «Արարատ»թիմը 53-50 յաղթեց «Հեյաթէ բասկետբալ մաշհադ » թիմին և յաջողեց անցնել փլէյաֆ փուլը:

Յաջողութիւն ենք ցանկանում մեր բոլոր մարզիկներին:

Տօնւեց  Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան 51-րդ տարեդարձը: 7դեկտ.2015.թ

Թւականիս 13 նոյեմբերին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան կրտսերների հատւածի ֆիզիքական աշխատանքը: Աստիճանաւորական կազմը սկաուտական կամուրջ պատրաստեց, որը անհատների խանդավառութեան պատճառ հանդիսացաւ:

 

Թւով 55 սկաուտներ անցան սկաուտական կամրջից: Աշխատանքի նպատակն էր զարգացնել կրտսերների ֆիզիքական կարողութիւնները, որը նաեւ նրանց մտերմութեան եւ յարաբերութիւնների սերտացման առիթ դարձաւ:

Թւականիս 4 դեկտեմբերի առաւօտեան Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Սկաուտական միութեան կրտսերների հատւածը այցելութիւն է կատարել Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ներկայ գտնւել Ս. պատարագին նաեւ ստացել Ս. հաղորդութիւն:

 

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ուրբաթ օրւայ իր քարոզի մէջ, ջերմօրէն ողջունել է սկաուտների ներկայութիւնը և գնահատել պատասխանատուներին:

 

Պատարագից յետոյ Սրբազան հայրը Առաջնորդարանի դահլիճ հրաւիրեց սկաուտներին և ուրախութիւն յայտնեց նրանց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան գտնւելու առիթով, ասելով որ՝ ինքն էլ ժամանակին սկաուտ է եղել եւ շատ բան է սովորել սկաուտական կեանքից. ապա Սրբազանը բոլորին մէկական «Աստւածաշունչը Ամենափոքրիկներին» գրքից եւ Յիսուսի կեանքից DVD  նւիրեց:

Սրբազան հօր հայրական օրհնանքից յետոյ սկաուտները վերադարձան մարզաւան:

 Մանկա-պատանեկան բասկետբոլ

Թեհրանի նահանգային մրցաշարում փայլուն են հանդէս եկել՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան մանկա-պատանեկան եւ մինիբասկետբոլի թիմերը:
«Արարատ»-ի պատանի բասկետբոլիստները 11 խաղում տարել են 9 յաղթանակ ու պարտւել միայն երկու խաղում: Նրանց յաջողւել է 37 թիմի միջից նւաճել կիսաեզրափակչի ուղեգիր՝ յայտնւելով Թեհրան նահանգի չորս ուժեղագոյն թիմերի շարքում:
Իսկ «Արարատ»-ի մինիբասկետբոլիստները եւս գրանցել են նմանատիպ արդիւնք:
Անցկացրած 12 խաղում տանելով 12 անընդմէջ յաղթանակ, նրանք եւս յայտնւել են 46 թիմի միջից չորս ուժեղագոյնների թւում՝ նւաճելով կիսաեզրափակչի ուղեգիր:

 

 

 

 

 

 

Ա կարգի լիգա

Նոյեմբերի 20-ին կայացան նաեւ Ա կարգի լիգայի հիւսիսային գօտու հանդիպումները:
«Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում «Արարատ»-ը հիւրընկալեց «Շիմիդոռ»-ին: Խաղն աւարտւեց 52:61 հաշւով ի շահ «Շիմիդոռ»-ի:

 

 

 

 

2015.թ.Նոյ.26 և 27-ին «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձերնութեամբ ՝ «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը:

ՆՈՐ ՏԱՐՒԱՅ տարեկան վաճառք

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ 2015թ.Նոյ.26 և 27-ին