Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Թւականիս՝ հոկտեմբեր 16-ին, «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 1 խումբը կազմակերպել էր ծնողական արշաւ Արարատ մարզաւանում, աշխատանքը նպատակ ունէր ծնողներին ծանօթացնել սկաուտական աշխատանքների հետ, նաեւ ստեղծել  ջերմ մթնոլորտ ծնողների համար:

Ծնողական արշաւի աշխատանքները հետեւեալն էր՝ գերաններով եւ փայտերով փայնրինգ, դասարաններ հետեւեալ թեմաներով՝ Սկաուտական միութեան կազմւելը եւ նպատակի պարզաբանումը, հայկական սկաուտականի կազմակերպումը, «Հ.Մ.Ա.Կ»-ի կազմակերպութեան կազմւելը, կազմակերպութեան կառոյցը եւ գերագոյն մարմնի դերը միութեան մէջ: Նաեւ նրանց համար նախատեսւել էր խաղեր եւ մարզական աշխատանքներ: 

Աշխատանքը ծառայելով վերոնշեալ նպատակներին, նաեւ գեղեցիկ եւ անմոռանալի պահեր պարգեւեց ծնողներին:

Ծնողները խմբակների բաժանւելով աւանդական օջախ կառուցեցին եւ խորոված պատրաստեցին:

 

 

 

 

Թւականիս՝ հոկտեմբերի 22-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի, խմբակ 2-ի բանակումը «Արարատ» մարզաւանում:

Թւով 11 սկաուտներ մասնակցեցին եռօրեայ բանակումին, որի նպատակն էր՝ խմբակի անհատների միչև մտերմութեան առաջացնել, սկաուտական սկզբունքների եւ գիտելիքների զարգացումը, նաեւ շեշտադրւել էր «Ժամաճանաչութեան» եւ «Կարգապահութեան» կարեւորութիւնը:

Բանակումի աշխատանքներում ներառւած էր՝ խոհարարութեան, կազմակերպութեան կառոյցի, Հայկական տարազների եւ լեռնագնացութեան դասընթացներ , նաեւ ներառւած էր ազատ զրոյցներ  միութեանական կեանքի մասին, ֆիզիքական աշխատանքներ եւ զանազան խաղեր: 

Բանակումը աւարտւեց հոկտեմբերի 24-ին աւանդական խարոյկով որին նաեւ ընկերակցեցին խմբի աստիճանաւորական կազմը եւ միւս խմբերից ընկերներ:

 

 

 

 

2015 թւականի հոկտեմբերի 2-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակում հարցազրոյց կազմակերպւեց Արւեստից միութեան «Արարատ» երգչախմբի ղեկավար Սեւան Աբեդիի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:


- Խնդրեմ ներկայացրէք Ձեզ:
- Սեւան Աբեդին եմ, տարրական կրթութիւնս ստացել եմ «Արաքս» դպրոցում, այնուհետեւ ուղեցոյց-միջնակարգ օղակը յաճախել եմ Թեհրանի Երաժշտական դպրոց եւ ստացել եմ ջութակի ու դաշնամուրի բաժնի դիպլոմ:
Երեւանում եմ եղել 2007-ից 2014 թւականներին ուր ստացել եմ բարձրագոյն կրթութիւնս՝ Երեւանի Կոմիտասի անւան Պետական Կոնսերւատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարութեան բաժնում, պրոֆ. Դաւիթ Ղազարեանի դասարանում եւ ստացել եմ մագիստրատուրա գերազանց վկայագրով:


- Ինչպէս էք սկսել Ձեր գեղարւեստական գործունէութիւնը:
- Փոքր տարիքում Թեհրանում երգել եմ Հ.Մ.Ա.Կ.-ի «Սասունիկ» երգչախմբում, խմբավարութեամբ՝ Արփինէ Յարութիւնեանի, ապա «Ծիծեռնակ» երգչախմբում խմբավարութեամբ Ռազմիկ Օհանեանի, երգել եւ նւագել եմ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Արազ» երգչախմբում խմբավարութեամբ Թենի Յակոբեանի: Կարճ ժամանակ նաեւ երգել եմ «Արարատ» երգչախմբում խմբավարութեամբ Արաքս Խաչատրեանի: Դպրոցական տարիներին ջութակով համերգներ եմ ունեցել, թէ որպէս՝ մենակատար եւ թէ որպէս՝ նւագախմբի անդամ «Վահդաթ» համերգասրահում: Վերջին տարիներին Բէյրութ այցելութեան ժամանակ համագործակցել եմ որպէս խմբավարի օգնական իրենց խմբավարած երգչախմբերի հետ փորձերի ընթացքում: Ուսանողական շրջանում երգել եմ կոնսերւատորիայի Պետական երգչախմբում, այնուհետեւ խմբավարել եմ նոյն երգչախմբում, որի վերահսկիչներն էին պրոֆեսորներ՝ Յովհաննէս Չէքիճեանը, Տիգրան Հեքեքեանը, Յովհաննէս Միրզոյեանը եւ Դաւիթ Ղազարեանը: Նոյն շրջանում Երեւանում կարողացայ ի մի բերել իրանահայ եւ պարսիկ անդամներից կազմւած մի երգչախումբ, որի փորձերը կայանում էր կոնսերւատորիայում եւ սա լաւ փորձառութիւն էր ինձ համար:


- Ձեր մասնագիտութեան ծիրում ի՞նչ աշխատանքներ էք մինչ այժմ կատարել:
- Համագործակցել եմ Իրանում Աւստրիայի դեսպանատան մշակոյթի բաժնի հետ (OKF):
Ներկայ պահին համագործակցում եմ Թեհրանի ֆիլհարմոնիկ նւագախմբի հետ երգչախմբային բաժնում, որի ղեկավարն է Նադէր Մաշայեխին:
Շարունակում եմ նւագել եւ դասաւանդել վոկալ, սոլֆեջիօ, դաշնամուր, ջութակ, սակսիֆոն եւ հարմոնիկա մասնաւոր եւ խմբակային ձեւաչափով:


- Ե՞րբ հրաւիրւեցիք Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբ, ղեկավարելու համար, եւ ի՞նչպէս սկսեցիք աշխատանքը:
- 2014 թւականի օգոստոս ամսին վարչութիւնը դիմեց ինձ եւ յղեց հրաւէր այս պարտականութիւնը ստանձնելու համար, քառաձայն երգչախմբի նախկին ղեկավար Արաքս Խաչատրեանի Երեւան վերադառնալու պատճառով երգչախումբը իր աշխատանքը պէտք է սկսէր նոր խմբավարով: Դեկտեմբեր ամսից փորձերը վեր սկսւեցին:


- Ի՞նչպէս են ընթանում փորձերը եւ ի՞նչ հեռանկարներ ու ծրագրեր ունէք:
- Փորձերը կայանում են շաբաթական երկու պահ կիրակի եւ երեքշաբթի օրերը (շաբաթը 4 ժամ), «Արարատ»-ի կենտրոնատեղիում. սկզբում սօլֆեջիօ եմ պարապում ու միաժամանակ նոտա եմ սովորեցնում, ապա ձայնամարզութիւն կատարելուց յետոյ անցնում ենք երգացանկին, որը կազմւել է առաջիկայ համերգին համապատասխան:
Ցանկալի է, որ կարողանանք ներկայանալ տարբեր ժանրերում՝ դասական, ժողովրդական, փափ, ջազ եւ այլն: Ու ամենակարեւորն է, որ երգչախմբի թիւը յաւելում արձանագրի:


- Վերջում՝ եթէ որեւէ բան կը ցանկանաք աւելացնել, խնդրեմ:
- Շնորհակալ եմ Հանրային կապից, այսօրւայ հարցազրոյցը կազմակերպելու համար:
Ցանկանում եմ մի քանի բառով խօսել երգչախմբում երգելու մասին՝ նախ դա ամբողջովին խմբային աշխատանք է եւ զարգացնում է երգողի երաժշտական լսողութիւնը եւ ունակութիւնները, ծանօթացնում է բազմաձայն երգեցողութեան եւ նոտաների ու սոլֆեջիոյի հետ:
Երգն ու երաժշտութիւնը լինելով հնագոյն արւեստներից, հոգեբանօրէն կապւած է մարդու ներաշխարհին եւ արտացոլում է նրա զգացմունքները:
Առիթը պատեհ համարելով քաջալերում եմ երիտասարդ-երիտասարդուհիներին մասնակցել մեր փորձերին եւ ապրել խմբային, միութենական եւ հիմնականում երգչախմբային հաճելի կեանքը:

Սրանից 32 տարի առաջ, 1983 թւականին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ հիմքը դրւեց Մանկական թատրոնի, այնուհետեւ 1989 թւականին այս թատրոնի պատասխանտւութիւնն ու ղեկավարութիւնը յանձնարարւեց Ռուբիկ Մ. Պետրոսեանին: Նա հիմնադրեց «Շանթիկ» մանկական եւ ապա «Շանթ» պատանեկան-երիտասարդական թատերախմբերը, որոնք արդէն 27 տարեկան են:

Ուրախութեամբ տեղեկացանք որ «Աֆթաբ Էնղելաբ» անւան թեթևատլետի ֆեդերացիայի դպրոցների 10-րդ շրջանի մրցումներին «Արարատ»-ի թեթև ատլետի խմբից մարզիչ Էդւարդ Մանգասարեանի գլխաւորութեամբ  մասնակցել են հետևալ մարզկուհիները:

Տարիքային բաժանում ՝ 1380-81 թ.

60 Մ.  Անաբել Հաքեան 2-րդ է հանդիսացել

 

Տարիքային բաժանում ՝ 1382-83 թ.

60 Մ. Սինթիա Քեշիշեան Առաջին է հանդիսացել

 

Տարիքային բաժանում ՝ 1384 թ.

60 Մ. Նանար Նազարի 4-րդ է հանդիսացել

Մրցումները տեղի են ունեցել Աֆտաբ Էնղելաբ համալիրում

 

 

     Հինգշաբթի հոկտ. 15-ին Մարզական միութեան կողմից կեանքի կոչւած 47-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի հրաւէրով կազմակերպւել է Համահայկական խաղերին օժանդակողների համար գնահատանքի երեկոյ:

  Թւականիս՝ սեպտեմբերի 8-ից 11-ը տեղի ունեցաւ Սկաուտական միութեան կրտսերների հատւածի թիւ 1 խմբի բանակումը՝ Անզալի  բանակավայրում:

  Բանակումի նպատակն էր ծանօթանալ հայկական չորս թագաւորութիւնների՝ Արշակունեաց, Արտաշէսեան, Կիլկիեան եւ Բագրատունեաց եւ 7 ազգային հերոսների՝ Սերոբ Ախփիւր, Սօսէ Մայրիկ, Անդրանիկ, Սողոմոն Թեհլիլեան, Կոմիտաս, Մովսէս խորենացի:

  Բանակայինները զբօսնեցին ծովափում:

 

  Թւականիս՝ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան, «Երրորդ կարգ»-ի քննութիւնը:

   Մեծ թւով Արի եւ Արենուշներ յանձնեցին`երրորդ կարգի գործնական եւ գրաւոր գլուխները: 

 

Երկրի ակումբային տղայոց Ա. կարգի լիգայի մրցաշար

 

Ուրբաթ հոկ. 16 

Արարատ՝ 60 - Քալէ Մազանդարան՝ 77

Super League-ի Ա. օրիորդաց բասկետբոլիի մրցաշար

 

Հինգշաբթի հոկ. 15

Արարատ՝ 41 - Քիա Գալէրի՝ 72

 

Ուրբաթ հոկ. 16

Արարատ՝ 48 - Քուշա Սեփեհր Սաբալան Թեհրան՝ 61