Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ թւականիս ուրբաթ հոկտեմբերի 9-ին ժամը 11-ից 16-ը մարզաւանի լողաւազանների շրջափակում մշակոյթի տօնի և Մանուկների համաշխարհային օրւայ առիթով տեղի ունեցաւ մանկական դաշտահանդէս, երեխաները զբաղւեցին զանազան խաղերով ու անակնկալներով, բանուկ էր ճոխ բիւֆե, նթմորլոտը ջերմ էր ու ընկերական:
Հայոց Առաքելական սուրբ եկեղեցին Սբ. Խաչին նւիրւած ունի չորս տօներ (Սբ. Խաչի երևման տօն, Գիւտ Խաչի, Վարագայ Սբ. Խաչի և Խաչվերաց): Սեպտեմբերի 15-ին, Հայ եկեղեցին նշում է Խաչվերացը, որը նաև հինգ տաղաւար տօներից մէկն է: Այն վերաբերում է Յիսուս Քրիստոսի Խաչափայտի ազատագրման յիշատակին: Գրաբարում «խաչվերաց» նշանակում է «խաչի վերացում», այսինքն` «խաչի բարձրացում»: Տօնի յաջորդ օրը, ննջեցեալների յիշատակի օրն է: