Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Ուրբաթ, յունիսի 26֊ին Արենուշների հատւածի թիւ 2 խումբն իր աշխատանքնն սկսեց Թուփ արաբի խաղի դասաւանդութեամբ ու խաղալով, նաև սկաուտները պատրաստւեցին Ողեմպիական խաղերի համար։
Ապա ունեցան Բասկետբոլի դասարան, որի դասատուն էր Արենուշ՝ Արփա Խաչատրեանը։
Օրւայ ընթացքին Արիների հատւածի թիւ 1 խմբի հետ նշեցին տարեդարձ և անցկացրին ուրախ պահեր։ Օրւայ աշխատանքը աւարտեցին Արիների հատւածի թիւ 4 խմբի հետ հաճելի և մտերմիկ կօշիկախաղով:
#Սկաուտական

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի հիմնադրման 80-ամեակին նւիրւած ծրագրերի շարանում երաժշտական բնագաւառում զետեղւած է «Երգի մրցոյթ» նախագիծը:
Մրցոյթի առաջին փուլը տեղի ունեցաւ հեռակայ ձևաչափերով, մասնակիցների միջոցով ուղարկւած վիդէոների քննարկումով:
Այնուհետև ուրբաթ, յուլիսի 19-ին «Շահբազեան» սրահում արդէն առկայ ձևերով կայացաւ մրցոյթի երկրորդ փուլը իրաւարար կազմի և մասնակիցների պարագաների ներկայութեամբ:
Սոյն լսումներին ներկայ էին Կենտրոնական վարչութիւնից ընկերներ՝ Արմանդ Դրորը և Ժորժ Աղայեանը նաև հիմնադրման 80-ամեակի յանձնախմբի նախագահ ընկեր՝ Համլեթ Խալոյեանը որը ծրագրի սկզբին բացատրութիւններ տւեց 80-ամեակին նւիրւած ծրագրերի ընթացքի մասին:
Իրաւարար կազմում էին՝ տկն Արփի Սիմրոջեանը, պրն Արմէն Ասատրեանը, տկն Մեղեդի Եղնազարեանը, պրն Վահիկ Մարգարեանը և տկն Անի Արզումանեանը:
Մրցոյթի երկրորդ փուլում մաս կազմեցին թւով 21 մասնակիցներ, որոնցից ընտրեալ լաւագոյնները կանցնեն երրորդ փուլ, ուր տեղի կունենայ միասնական համերգ, որի աւարտին կյայտարարւի մրցանակակիրը:
Յաջողութիւն ենք մաղթում սիրելի մասնակիցներին, նորանոր ելոյթների և բեմերի ակնկալիքով:

Երկուշաբթի, յուլիսի 16-ին Արենուշների հատւածի թիւ 1 խումբը «Արարատ» մարզաւանից մեկնեց դէպի Ռաշտ։ Այս խմբի թոթեմը կարմրամորթ է։
Խումբը ունեցաւ անմոռանալի բանակում։ Բանակումի նպատակն էր` դաստիարակչական և հաճոյական աշխատանքներ, տիրապետել 3-րդ կարգին և պատրաստւել Ողեմպիական խաղերի համար։
Երեքշաբթի, յուլիսի 17-ին սկսւեց բանակումը։ Խումբը բանակումի ընթացքում ունեցաւ տարբեր դասարաններ, խաղեր և շրջագայութիւններ։ Սկաուտներն ստեղծեցին նոր մտերմութիւններ և յուշեր, սովորեցին միմեանց օգնելը և մի նպատակի համար միասին համագործակցելը։ Իսկ բանակումի վերջին գիշերը տարբեր ելոյթներ ունենալով կատարեցին իրենց խարուկահանդէսը։ Նրանք նաև երգեցին, պարեցին և վայելեցին ուրախ ժամանց։
Ուրբաթ, յունիսի 19-ին աւարտւեց բանակումը և մնացին հաճելի փորձառութիւններ ու յուշեր։
#Սկաուտական

Պատկերներ ՀՄԱԿ․-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածի բանակումի Ծնողական ժողովից։
#Սկաուտական

2024 թ.֊ի յունիսի 13-ին, Արենուշների հատւածի թիւ 2 խումբը և Արիների հատւածի թիւ 1 խումբն ունեցաւ 4֊օրեայ բանակում Ռոբաթ
Քարիմում (رباط کریم)։
Բանակումի նպատակն էր՝ զարգացնել անհատների սկաուտական և անհատական գիտելիքները:
Բանակումի ընթացքում սկաուտները ունեցան տարբեր հաճելի խաղեր և ուսանելի դասարաններ՝

3֊րդ կարգ, rolling, նախնական օգնութիւն, կայծի մեքենայ նիւթներով
روانشناسی رنگ, جنگ جهانی اول,
روانشناسی تکاملی, جهت یابی


Անհատները այս բանակումից սովորեցին իրար սիրել, օգնել, յարգել, սկաուտական կեանքը և մտերմութիւն ստեղծել։
Սկաուտները նաև այցելեցին رباط -ի հետաքրքիր գործարանը։
Խարուկահանդէսին սկաուտները հանդիպեցին իրենց խմբի նախքին պատասխանատուներին և աստիճանաւորներին և նրանք փոխանցեցին իրենց փորձառութիւններն ու  անցկացրին հաճելի պահեր։

Բանակումը աւարձտւեց երեքշաբթի յունիսի 16֊ին և սկաուտները նոր փորձառութիւններով լի և լաւ յուշերով վերադարձան տուն։
#Սկաուտական

Հինգշաբթի, օգոստոսի 22 ին, ՀՄԱԿ ի Երէցների միութեան, հանդես Ձեռնարկ բաժանմունքի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ս. Մարիամ Աստւածածին, Խաղող օրհնէքի, առիթով զւարճալի ընթրիք երեկոյ «Այգեստան»-ի շրջափակում։

Ուրբաթ, օգոստոսի 9-ին տեղի ունեցաւ Իրանի 55-րդ Համահայկական խաղերի առիթով Կազմակերպութեան Հանրութեան հետ կապին օժանդակող խմբակի երկրորդ նիստը:
Հանդիպմանը հրաւիրւած էին Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը, 55-րդ Համահայկական խաղերի պատասխանատու՝ ընկեր Արմոնդ Սուլիխանեանը և խաղերի պատասխանատու՝ ընկեր Լիւդւիգ Նազարեանը:
Սկզբում ընկերները ողջունեցին խմբակին և յաջողութիւն մաղթեցին։
Եղան հարցեր ու առաջարկութիւններ։
Այնուհետև ժողովը զբաղւեց ընթացիկ օրակարգերով։

Չորեքշաբթի օգոստոսի 21-ին Իրանի 55-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի հրաւէրին ընդառաջեցին «Սիփան» և «Նայիրի» միութիւնների , «Րաֆֆի» համալիրի, «Ակունք» , «Կակաչ» և «Արարատ», պարախմբերի ղեկավարները, որտեղ խաղերի բացման հանդիսութեան պարի բաժինները կազմակերպուլուն առընթեր, կայացրին պարախմբերի միասնական պար ունենալու որոշումը։

80 տարեկան Արարատ Կազմակերպութեան արւեստի կենտրոն այս կենտրոնատեղիի շէնքը երկար տարիներից յետոյ թևերը բաց իր գիրկն կանչեց աւագ սերունդին պատկանող երաժիշտներ հանրայայտ տէր և տկն. Տիգրան և Ժենիկ Սուքիասեաններին ու պարսիկ երաժիշտ, Պարսկաստանի Պետական երգչախմբի և ժամանակի օպերային թատրոնի երգչախմբի սոպրանօ երգչուհի, համալսարանի դասախօս և խմբավար տկն. Շահլա Միլանիին։
Հիւրերին դիմաւորեցին Արարատ, Տաւիղ երգչախմբերը, Հ.Մ.Ա.Կ-ի Արւեստից միութեան վարչութիւնն ու Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան վարչութեան ներկայացուցիչները։
Հանդիպման սկզբից յուզումնալից պահեր էին թէ կենտրոնատեղին մուտք գործելիս և թէ երգչախմբային մի քանի ստեղծագործութիւններ հնչեցնելիս, ուր և յարգելի հիւրերին վերադարձին դէպի երանելի անցեալն յուշեր թարմացնելով, այնուհետև փոքրիկ և համեստ ընդունելութեամբ իրար հետ շփւելով աւարտեցինք հաճելի հանդիպումը բոլորիս մէջ թողնելով գեղեցիկ և անմոռանալի յուշ։
Պրն. Տիգրան Սուքիասեանը եղել է ազգային գործիչ, Հ.Մ.<<ՍԻՓԱՆ>> Մ.-ի <<Կոմիտաս>> երգչախմբի , Հ.Համալսարանականների Ընդհանուր միութեան հովհաննու ներքոյ <<Նարէկ>> համոյթի խմբավար և երաժշտութեան դասատու իսկ տկն.Ժենիկ Սուքիասեանըեղել է ազգային գործիչ, Պարսկաստանի Պետական երգչախմբի ու ժամանակի օպերային թատրոնի երգչախմբի ալտօ երգչուհի։
Նա իր ամուսնու Տիգրան Սուքիասեանի հետ կողք կողքի ոչ մի ջանք չեն խնայել իրենց ազգային վեհ պարտականութիւնը ցուցաբերելու։

Սովորենք յարգել մեր աւագ սերունդի ներկայացուցիչներին քանզի իրենց յարգելով նրանց մէջ արթնացնում ենք երիտասարդութիւն, ուժ, տրամադրութիւն և երկար կեանք։
Չմոռանանք, որ մի օր էլ մենք ենք լինելու այդ աւագ սերունդի ներկայացուցիչները։

Կրտսերների հատւածի թիւ 1 խմբի բանակումը, Սկաուտական միութեան բանակավայրում տեղի ունեցաւ օգոստոսի 22-ից 25-ը։

Բանակումի նպատակն էր ծանօթանալ սկաուտական կեանքի հետ, այս նպատակներին ընդառաջ նրանք մասնակցեցին զանազան դասարանների, որոնցից էին` երգի դասարան Վ.Ա. Երազիկ Նիկոլայեանի, պարի դասարան ընկ Նարէ Մնացականեանի, կողմնորոշման դասարան Դ.Խ. Արութին Նազարեանի և դանակ ու կացնի դասարան ընկ Ժորժ Աղայեանի դասաւանդութեամբ։
Մեր փոքրիկները նաև խաղացին խմբային խաղեր, մարզւեցին ընկ Լուդւիգ Նազարեանի միջոցով, այցելեցին Իրանմալի Հէլիոմ փառքը, պատրաստեցին ձեռքի աշխատանք և ունեցան պարատի ստուգումներ։
Բանակումի վերջին գիշերը նրանք ունեցան խարուկահանդէս, որ հիւրընկալեցին միութեան նախքին Կրտսեր հատւածի սկաուտներին։
Ու այսպես աւարտի հասաւ Կրտսեր 1֊ի բանակումը ստեղծւելով նոր ընկերութիւններ ու քաղցր յուշեր։