Թւականիս ուրբաթ դեկտ.18-ին, Թեհրանի տեկւանդոյի ֆեդերացիայի և Հ.Մ.Արարատ.Կ.-ի Մարզական Միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւեց «Հան մա դանգ»-ի ազատ մրցութիւններ, «Սասունցի Դաւիթ» սրահում, որում ներկայ էին մեծ թւով մարզիկներ, մարզիչներ, իրաւարարներ և պատասխանատուներ: Մանրամասն տեղեկութիւնները յաջորդիւ:
Հայոց Առաքելական սուրբ եկեղեցին Սբ. Խաչին նւիրւած ունի չորս տօներ (Սբ. Խաչի երևման տօն, Գիւտ Խաչի, Վարագայ Սբ. Խաչի և Խաչվերաց): Սեպտեմբերի 15-ին, Հայ եկեղեցին նշում է Խաչվերացը, որը նաև հինգ տաղաւար տօներից մէկն է: Այն վերաբերում է Յիսուս Քրիստոսի Խաչափայտի ազատագրման յիշատակին: Գրաբարում «խաչվերաց» նշանակում է «խաչի վերացում», այսինքն` «խաչի բարձրացում»: Տօնի յաջորդ օրը, ննջեցեալների յիշատակի օրն է:
ԳՆԱՀԱՏԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Յարգարժան Նախարարի կողմից տրւած՝ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» քառաձայն երգչախմբին, ղեկավարութեամբ Օրդ. Արաքս Խաչատրեանի, «Կոմիտաս վարդապետ» փառատօնին մասնակցելու եւ հիանալի համերգներով հանդէս գալու համար։
2013 թւի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3
Հայաստան (Երեւան, Էջմիածին, Գիւմրի)
Ուրախ հաւաքներ՝ համայնքի երիտասարդութեան համար «Արարատ» Կենտրոնատեղիի հոգեհարազատ միջավայրում
Իրանի Մշակոյթի նախարարի ներկայութեամբ մեծարւեց՝ ճրտպ. Ռոստոմ Ոսկանեանը
Դոկտ. Ջաննաթի.–
«Հայերը իրաւամբ մեր երկրի ամենալաւ ժողովուրդներից են»
Թեհրանում Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» Մարզաւանի եւ նոյն տարածքում գտնւող Ս. Խաչ մատուռի ճարտարապետ, եւ իր մասնագիտութեամբ արւեստագէտ՝ հանրածանօթ ճրտպ. լուսահոգի Ռոստոմ Ոսկանեանի մահւան առիթով, հինգշաբթի հոկտեմբեր 3–ի երեկոյեան տեղի ունեցաւ մեծարման երեկոյ նոյն մատուռին կից շրջափակում, որին ներկայ էր նաեւ Իրանի Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար՝ դոկտ. Ջաննաթին։