Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

ՎԱՐԴԱՎԱՌԻ ԸՆԹՐԻՔ – ԽՐԱԽՃԱՆՔ

Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից է Քրիստոսի Պայծառակերպութիւնը, որի հետ յիշատակւում է նաև հայոց հեթանոսական տօներից՝ «Վարդավառ»-ը:

Ինչպէս անցեալ տարիներ, այս տարի ևս Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ սոյն թւականի 12 յուլիսին, 300-ից աւել ներկաների մասնակցութեամբ նշւեց «Վարդավառ»-ը՝ Ճոխ Ընթրիք- Խրախճաքի տեսքով:

Ծրագրին ուրախ երգերով մասնակցում էր Ռոբերտը իր նւագախմբով եւ ներկաները մտերմիկ եւ հարազատ միջավայրում խանդավառութեամբ նշեցին վարդավառի աւանդական տօնը միմեանց վրայ ջուր ցողելով: Բարձր տրամադրութեամբ աւարտին հասաւ խրախճանքը:

 

Ժայռամագլցում, խոհարարական աշխատանքներ եւ «Էրամ» զբօսայգուց այցելութիւն:

Արւեստից միութեան «Արւեստի Դպրոց»-ի թատրոնի ղեկավար՝ Սեդրակ Գոջամանեան-ը Հանրութեան հետ կապի գրասենեակում արտայայտւեց իր «Ի՞նչ է թատրոնը» բեմադրութեան մասին:

 

մաս 1:

 

մաս 2:

 

 

 

 

     2015 թ. յուլսի 3-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշներ հատւածի թիւ 4 խմբի բանակումը՝ «Ռոբաթ Քարիմ» բանակավայրում:

     Թենիսի Ֆեդերասիայի նախագահ պրն.՝ Մաջիդ Շայեսթէն հրաւիրւեց մարզաւան եւ ներկայ գտնւեց թենիսի սեզօնային խաղերին: 

     Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ յուլիսի 2-ին եւ 3-ին «Արւեստի դպրոց»-ը ներկայացնում է «Ի՞նչ է թատրոնը» բեմադրութիւնը, որի հեղինակն ու բեմադրիչն է Արւեստից միութեան թատրոնի բեմադրիչ եւ «Արւեստի դպրոց»-ի թատրոնի ղեկավար Սեդրակ Գոջամանեանը։

     Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Արւեստի դպրոց»-ի թատրոնի խումբը ղեկավարութեամբ Սեդրակ Գոջամանեանի 2015 թ. յուլիսի 2-ին եւ 3-ին Կենտրոնատեղիի Կոմիտաս սրահում ներկայացրեց «Ի՞նչ է թատրոնը»:

     6-րդ շրջանի Հայաստանի Համահայկական խաղերի Թեհրանի Գործադիր յանձնախմբի նախագահ Ժոզէֆ Նազարեանը, փոխնախագահ Արբի Սարգսեանը եւ նիւթականի պատասխանատու Արթուր Ջրաղացպանեանը, խաղերի կապակցութեամբ ներկայացրեցին վերջին տեղեկութիւնները: